
«Ինչքան մարդ՝ այնքան բնավորություն», այս ճշմարտությունը մեզ համար նոր չէ: Սակայն կան օրինաչափություններ, որոնք հատուկ են շատերիս: Բացահայտել կին – տղամարդ փոխհարաբերությունների նրբերանգները և դրանց շարժիչ ազդակները օգնում է հոգեբանությունը: Ահա հոգեբանական մի քանի դիտարկում մեզ հետաքրքրող հարցերի շուրջ հենց այդ համատեքստում: Օգտվում եմ Մնացական Մանուկյանի «Սիրո փիլիսոփայական, հոգեբանական մեկնաբանման հայկական գանձարան» գրքից:
Կանանց շրջանում հաջողություն են վայելում այն տղամարդիկ, ովքեր.
• փորձված են սիրո գիտությամբ,
• վարպետ են պատմություններ պատմելու,
• երաշխավորում են իրենց հուսալիությունը,
• առատաձեռն են նվերների հարցում,
• պերճախոս են
• բարետես են,
• սիրում են խնջույքներ և հաճույքի երեկոներ,
• խիզախ են և նախաձեռնող:
Կինը տղամարդուն մերժում է հետևյալ պատճառներով.
• տղամարդու հանդեպ ունեցած չարությունից,
• դիրքերի միջև եղած տարբերությունից,
• անկախությունը չկորցնելու զգացումից,
• մտավախությունից, որ տղամարդը անկեղծ չէ,
• արդեն ստեղծված մտերմությունից,
• իր նկատմամբ նրա սերը չհասկանալուց,
• տղամարդու սառնությունից և կրքի պակասությունից
Հեշտ նվաճվող կամ անհավատարիմ կինը նա է, ով
• ունի իրեն չսիրող ամուսին,
• աղքատ է և՛ նյութապես, և՛ հոգով,
• ունի իրենից դիրքով ցածր ամուսին,
• կինը, որը ձգտում է հասարակության մեջ երևալ,
• այրի է, հատկապես երիտասարդ տարիքում,
• կինը, որ սիրում է հաճույքներ ու վայելքներ,
• հաճույք չի ստանում իր ամուսնու մոտ,
• ունի հասարակական կամ գիտական գործերով տարված ամուսին,
• փառասեր կինը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսնության պահին ամուսնացածները հրապուրված են եղել.
տղաները աղջիկների
• կանացիությամբ` 31 %,
• մարդամոտությամբ` 15%
• անկեղծությամբ` 13 %
• բարությամբ` 12 %
• տնտեսվարությամբ` 11 %
• խելքով` 6 %
աղջիկները տղաների`
• առնականությամբ` 44 %,
• խելքով` 36%
• զգայուն և ուշադիր լինելով` 16 %
• բարությամբ` 15 %
• մարդամոտությամբ` 14 %
• անկեղծությամբ` 13 %
• համեստությամբ` 12 %