Այսօր շատ են հայ հագուստի դիզայներները, շատ է նաև մրցակցությունը: Զարգացնում են հայ նորաձևությունը՝ կազմակերպելով ցուցադրություններ, ինչը ողջունելի է:  «Glance» ինտերնետային ամսագիրը մինչ օրս հրավիրվել է բազմաթիվ ցուցադրությունների՝ լուսաբանելու նպատակով, գրեթե բոլորը եղել են բարձր որակի: Փետրվարի 29-ին ևս կազմակերպվեց ցուցադրություն «Armenia deluxe»-ում: Սակայն այս անգամ «HARRIANI» ներքնազգեստների ցուցադրություն էր:
Ցուցադրության սկիզբը հայտարարված էր 19:00, սակայն այն սկսվեց ուշացումով` 20:30-ին: Ցուցադրությունը բացվեց երգով՝ մի տղայի կատարմամբ: Երգող տղային էլ չանրադառնամ: Այս ամենից հետո դիտեցինք մեր դպրոցական Վերջին զանգը հիշեցնող մի պար: 
 Սկսվեց ցուցադրությունը: «Մոդելները»,  ինչպես շշուկներն էին հավաստում, սթրիփթիզ պարուհիներ էին`մոդելային չափանիշներին չհամապատասխանող, մոդելային քայլքին չտիրապետող:  Ինչը ինձ մտածելու տեղիք տվեց. նրանք արդյո՞ք «մոդել» էին  դարձել գումար վաստակելու նպատակով: Երեք-չորս մոդելներ եկան, ֆռացին բեմահարթակում և գնացին հանդերձասրահ: Իսկ ներքնազգեստները տպավորիչ չէին:
   Մենք սպասում էինք fashion show-ի, բայց կարճատև ցուցադրությունից հետո դուրս եկան ռեստորանային երգիչները, ինչից հետո շարունակվեց ցուցադրությունը: Մոդելների մի քանի  պտույտից հետո մեր նյարդերը չհերիքեցին, և մենք հեռացանք: Հյուրերի մեծ մասը ևս հեռացավ` կիսատ թողնելով ցուցադրությունը: Միայն թե` մեզ հայտնի չէ` նրանք հեռացան այն նույն պատճառով, ինչ մենք, թե՞ սեփական պատճառներն ունեին:
   Ինձ մնում է ասել՝ հարգելի դիզայներներ, կազմակերպիչներ, եթե չեք կարողանում, լավ show կազմակերպել, ավելի լավ է զբաղվեք այլ գործերով:

Իրադարձության վերաբերյալ կարծիք հայտնեց VAHE STEP-ը,
                                                                             պատրաստեց Միլենան,
                                               լուսանկարեց Armando Harutyunyan-ը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել