Պետավտոտեսուչը կանգնացրեց, մոտիկացավ, ներկայացավ՝ ոնց կարգն ա, փաստաթղթերը ուզեց, ասացի. 
-Բայց խախտումս ո՞րն է:
Ասաց.
- Երիտասարդ, ամրագոտին չես կապել,- իսկապես չէի կապել...;)
Ասացի. 
- Բայց Դուք էլ (էդ ստից ասեցի, պարզ ա, որ չէի էլ տեսել)...;)
Ասաց.
- Այո, բայց իմ գործի բերումով րոպե մեկ իջնում-նստում եմ
Ասացի,
- Բայց ո՞վ ասաց, որ ես իմ գործի բերումով նույնը չեմ անում...;) 
Ստիպված թողեց, գնացի: 
Ասածս ինչ ա՝ ինչո՞ւ պետավտոտեսուչները ամրագոտի չեն կապում, չէ՞ որ օրենքը բոլորի համար է: Եվ ինչո՞ւ կան ՃՈ մեքենաներ, որոնց ապակիները մգեցված են, դրա իմաստը ո՞րն ա:

Հ.Գ. Անունը չեմ տա, կարգին մուժիկ Էր, սխալը ընդունեց, գնաց...;)

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել