Հայաստանցի իմ ընկերներից շատերը, անդադար մերթ անյարմար քոնթէքսով քննադատում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին: Ուրիշ բաներ էլ են անում, ուղղակի չեմ ուզում անդրադառնալ... Ըստ իս՝ Հայաստանի նախագահը շատ էլ հետեւողական է... Ասեմ . մի քանի տարի առաջ, երբ եկել էր Բէյրութ նտեղ խօսալու - Հայ- թուրք ինչ-որ մունաթանման ֆուտբոլատիպ դիւանագիտութեան մասին, ազգով պապով ահել- ջահել բէյրութցիները փողոց ընկան, անամօթաբար, անպարկեշտաբար, եանըմ իրանք հայ են, եանըմ իրանք ազգի պաշտպան են մարդուն վրէն շշեր, սոթքաներ, անգամ լոլիկ նետեցին .... ծանր վիճակ էր: Մէկ կողմից ասում էին, թէ նախագահն ուզում էր էդ վիճակը պարզվի, որ թուրքն իմանա, թէ իրա մէջքին կանգնել ա ողջ Սփյուռքը ... Անցան օրեր, էսօր աւելի խաղաղ պայմաններում ՀՀ նախագան Բէյրութ ա այցելում, բայց փողոցում նոյն դէմբերը չկան: Երիտասրդութիւնը կառչած ա մնում իր ՈՉին . պարզ ա, հասկանում եմ: Բայց ես սպասում էի, որ նրան աւելի լայն ու փայլուն ընդունելութիւն սարքէին: Կարող ես նախագահին չսիրել, բայց իրավունք չունես իրան չհարգել: Ես դա գիտեմ: Ներս, թէ դուրս հարգելու ենք: Իսկ նրանք, ովքեր լոլիկներ էին շպրտում, ո՞ւր էին ծուարած էսօր: Սերժ Սարգսեանը սաղ հայերին նախագահն ա: Էս մասը ողջմտութիւն է պահանջում: Թուրքերը գուցէեւ Էրտողանին չեն սիրում, բայց հատկապէս դրսերում դէնց բան չեն անի: Իսկ մեր մօտ Սփյուռքում ուզում են, որ մասսան ու ամբոխը սնուի ատելութեան սերմերով .... Չի կարելի: Այ սրան ասէք` ՈՉ, ոչ թէ Սերժ Ազատիչին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sako.arian/posts/10151152007532636
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել