Անհրաժեշտ է`

500 գր կոտլետի ֆարշ (աղացած միս, սոխ, կարմիր և սև պղպեղ, աղ, ձու):
Միջուկի համար` 
3 հատ ձու
3 ճշ գդ կաթ
աղ, պղպեղ
1 հատ լոլիկ
կանաչի
Ձուն և կաթը պատառաքաղով հարել, ավելացնել մանր կտրատած լոլիկը, կանաչին, աղ և պղպեղով համեմել:
Թավան տաքացնել, շատ քիչ բուսայուղ լցնել, ավելացնել ձուն, կափարիչով փակել և թույլ կրակով եփել:
Թողնել, որպեսզի օմլետը սառչի, ապա ժապավենաձև կտրատել և ռուլետի նման փաթաթել: Ստացված ռուլետներից յուրաքանրյուրը տեղավորել մեկ գունդ մսի մեջ, փակել և կոտլետներ ձևավորել: Կոտլետները շարել ջեռոցի թավայի մեջ:
Եփել 180 С տաքացված ջեռոցում մոտ 40 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել