Բրիտանական հայտնի MINI մեքենաներն ամերիկյան շուկա մուտք գործեցին 1990 թվականին: MINI–ի ղեկավարությունն իր առջև մի մեծ համարձակ ծրագիր էր դրել, ըստ որի՝ պետք է ԱՄՆ-ի շուկան ամբողջությամբ գրավել: Այս ժամանակ MINI-ն արդեն հասցրել էր գրավել Եվրոպան, քանի որ այս մեքենան վարում են նկարիչներ, գովազդային մասնագետներ, դերասաններ և այլն, որոնք պատրաստ են մի քանի տասնյակ հազար վճարել MINI-ի համար:
Սակայն ԱՄՆ-ում այս բոլոր նվաճումները ոչինչ չէին նշանակում, քանի որ ամերիկացիների համար մեկ էր, թե ինչպիսի համբավ ունի MINI-ն Եվրոպայում: Բայց միևնույն ժամանակ ամերիկացու համար ավելի հարազատ էր գնել իրենց ազգային արտադրողինը, քան ասենք եվրոպականը, առավել ևս անգլիական ինչ-որ փոքրիկ մեքենա: Այս խնդիրները խոսում էին այն մասին, որ պետք էր մարքեթինգային մի հետաքրքիր լուծում գտնել, որն էլ, կարծում եմ, ստացվեց:
Սկզբում «Porter+Bogusky» գովազդային գործակալության հետ ընկերությունը սկսեց ամբողջությամբ մտածել միայն արտաքին գովազդի մասին, քանի որ հարկավոր էր ներկայացնել մեքենան ամբողջությամբ: MINI Cooper-ը որոշեց, որ ԱՄՆ-ում հարկավոր է խախտել բոլոր ընդունված նորմերն ու անցան գործի: Տեսեք այս գովազդները՝
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամն էր, որ գովազդային բիլբորդների վրա հայտնվեցին մեքենաներ: Ամերիկացիները սիրում են որևէ յուրահատկություն, որը խախտելու է բոլոր կանոնները. հենց սա է իրենց ճաշակով՝
Mini-ն որոշեց փոխել բոլոր ավանդական մոդելները: Ժուրնալներում տեղադրված տեքստերի ու մի փոքր նկարի փոխարեն նա գնում էր երկու կամ երեք թերթեր միանգամից և այդտեղ ներկայացնում մեքենայի վիզուալ տեսքը՝
Mini-ն ձգտում էր ստեղծել պայքարող մեքենայի պատկեր, ինչն էլ պետք է կոտրեր պիկապների ու ամենագնացների ավանդույթն ԱՄՆ-ում: Շեշտը գիտե՞ք, թե ինչի վրա դրվեց: Ասվում էր, որ հաճելի՞ է արդյոք երեկույթներին այցելել հայրիկի մեքենայով: Դա նաև ամոթ է: Հենց այդպիսի երիտասարդների համար կա ավելի հարմար մեքենա, քան ծնողներինը՝ Mini, երիտասարդների ընտրությունը: Երիտասարդները շատ էին սիրում Pinball խաղը, ուստի տեսեք, թե ինչ արեց Mini-ն, որպեսզի երիտասարդներին ավելի մոտ լինի՝
Ամերիկայի փողոցներում սկսեցին անցնել ամենագնացներ, որոնց կտուրին տեղադրված էր Mini մեքենան: Իմաստը կայանում էր նրանում, որպեսզի ցույց տրվի՝ փոքր չափ, բայց ավելի արագ ու ճկուն՝
Բոլոր մեքենաների վաճառքների սրահներում մի կանոն ընդունվեց՝ ոչ մի հաճախորդ չի վազելու բանկ կամ տարբեր փաստաթղթերի ետևից: Պետք է խնայել դրանց ժամանակը, իսկ այդ հարցերով կզբաղվեն մենեջերն ու իր ենթակաները: Անգամ փաստաթղթերի լրացումն էին անում աշխատակիցները, որ հաճախորդներն անհարմար իրավիճակի մեջ չընկնեին՝ սխալ լրացնելու ժամանակ: Երբեք չէին լսի մեր օրերում Հայաստանում արդի այս արտահայտությունը՝ «Հա, հարցը կարդա ու պատասխանի, ի՞նչ կա դրա մեջ»:
Բիլբորդներում շատ հաճախ Mini-ն ասոցացվում էր հաճախորդի անմիջական ընկերոջ հետ.
Ընկերությունում գիտեին, որ ամերիկացիները սիրում են հումոր և ահավոր խուսափում էին ոստիկանների հետ հանդիպումից: Հարկավոր էր այս երկու պահը համադրել, ինչի արդյունքում տեսեք, թե ինչ բիլբորդ հայտնվեց՝
2003 թվականին ԱՄՆ-ի կինոթատրոններում հայտնվեց «Ограбление по-итальянски» ֆիլմը, որտեղ իհարկե գլխավոր հերոսների մեքենան Mini-ն էր: Ասում են, որ ֆիլմի հեղինակները չեն կարողացել համաձայնության գալ Fiat ընկերության հետ, որից միանգամից օգտվել էր Mini-ն: Արդյունքում՝ վաճառքների աճ:
Գիտեք, որ Mini-ն պատկանում է BMW կոնցեռնին, ուստի BMW–ն իր բոլոր ավտոսրահներում տեղադրեց Mini-ներ, որը նույնպես բարձրացրեց մեքենաների վաճառքը և խուսափեց նոր դիլերներ փնտրելու ժամանակի կորստից: BMW-ի սրահներում ներկայացման հաշվին Mini-ն կարողացավ հայտնի դառնալ նաև սպորտային մեքենաներ սիրողների շրջանում:
2010 թվականից Mini-ն սկսեց վաճառվել նաև կայքերի միջոցով, որտեղ այցելուն ինքն էր ընտրում իր ուզած մեքենայի գույնը, դետալների առկայությունը և այլն: Կայքերում պարբերաբար հետաքրքիր ակցիաներ են անցկացվում, որոնցից մեկն էլ ներկայացրել էի բլոգում, թե ինչպես են ավելացնում լայքերի թիվը Ֆեյսբուքում: ԱՄՆ-ի օդանավակայաններում հայտնվեցին նման գովազդներ, որոնք արտացոլում էին մեքենայի տարողունակությունն ու ճամփորդության համար հարմար լինելը:
Արդյունքում ընդամենը 22 տարվա ընթացքում ԱՄՆ-ում Mini-ն հասավ այն բանին, որ տարեկան վաճառվում է շուրջ 100 հազ. մեքենա: Ինչ խոսք, հոյակապ թիվ է, ուղղակի պետք է հաշվի առնել, որ Mini-ի հաջողության գաղտնիքը շուկայի առանձնահատկությունները հասկանալու մեջ էր: