Վերը նշված զորավարժության սցենարի համաձայն՝ զորքերը բերվելու են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանի, կատարվելու են պաշտպանության վարման, հակահարձակման, պայմանական թշնամուն շրջափակելու ու ոչնչացնելու առաջադրանքներ:
Զորավարժությանը, որը տևելու է մինչև սեպտեմբերի 13-ը, մասնակցելու են զինծառայողներ, զրահատեխնիկա, հրթիռային և հրետանային միջոցներ, պահեստային զինվորականներ և անօդաչու թռչող սարքեր։
Ենթադրում եմ, որ Ադրբեջանը այս քայլով փորձում է ուժ ցույց տալ այն բանից հետո, երբ Հայաստանում անցկացվեցին "ՇԱՆԹ 2015" զորավարժությունները, իսկ ՀՀ զինված ուժերը մինչև սեպտեմբերի 15-ը զորավարժություններ է անցկացնելու։
Ադրբեջանի այս ժեստը նաև հետաքրքրական է Սարգսյան-Պուտին հանդիպումից առաջ, ինչպես նաև առհասարակ հարավային կովկասում ուժեղի դիրքից հանդես գալու նկրտումով, քանզի հայտնի է, որքան էլ զորավարժությունները պարզապես ռազմական միջոցառումներ են, իրենց բույթով նաև քաղաքական են ու խոսում են հակառակորդի ռազմական հռետորաբանության ու ռազմատենչ պահվածքի մասին։
Չգիտեմ թե ինչպես են մտածում Ադրբեջանում, բայց հաստատ է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած սցենարի ու որևէ բան իրականում ձեռնարկելուց առաջ Ադրբեջանը պիտի լավ մտածի։