Ընկերը մեր հարմարության «ուղեցույցն» է։ Ընկերն ազատ ականջներն ու սիրելի բաճկոնն է։ Մենք ինքներս ենք ընկերներ ընտրում, իսկ հետո ամբողջ կյանքում իրար կողքին ենք լինում։ Ընկերները մեր հանգստության պատճառն են, մեր երջանիկ, հարմարավոտ և անհոգ օրերի մասնիկները։

Ընկերներին մենք ընտրում ենք ըստ կենդանակերպի նշանի, ընտրում ենք այն մարդկանց, ում հետ մեր հոգին իրան խաղաղ է զգում։ Բայց այսօր InchUzem.am-ը առաջարկում է Ձեզ բացառություն անել աստղագուշակի «մանրադիտակով» զննել Ձեր ընկերներին։

z1

Խոյեր

Խոյերը ընկերության մեջ շատ բարի և պատրաստակամ են։ Նրանք շուտ են նվիրվում և սովորում մարդկանց, զգում են ցավ, եթե իրենց ընկերը հեռանում է կյանքից։ Նրանք պատրաստ են պաշտպանել ընկերոջը, բայց երբեք չսպասեք նրան, որ խոյերը Ձեզ շատ հարցեր կուղղեն այս կամ այն պատահածի վերաբերյալ, նրանք կսպասեն, որ Դուք ինքներդ պատմեք։ Խոյերի հետ հեշտ է արկածային իրավիճակներում հայտնվել, քանի նրանք երբեք տեղում չեն նստում և միշտ ինչ-որ պատմությունների մեջ են հայտնվում։ Այսպիսի լուրջ և զվարճալի մարդիկ են խոյերը։

z2

Ցուլեր

Ցուլերը հավատարիմ և հուսալի ընկերներ են, բայց եթե ուզում եք ընկերանալ իրենց հետ, պետք է շատ չարչարվեք։ Ցուլերը չեն թողնում իրենց մոտ ժամանակով չփորձված մարդկանց։ Եթե ցանկանում եք ընկերանալ նրանց հետ, ապա լավ դիվանագիտական հատկություններ պետք է ունենաք։ Նրանք կներեն սուտը, բայց լուռ կհեռանան և կմոռանան Ձեր գոյության մասին։
Ցուլերի համար կարևոր են անկեղծ խոսակցությունները։ Եվ այս ամենը երբեմն իրավունք է իրենց տալիս խանդել ընկերոջը, քանի որ Դուք իրենց համար շատ թանկ եք։

z3

Երկվորյակներ

Երկվորյակները խուսափում են «պրոբլեմատիկ» մարդկանցից, ովքեր օգտվում են իրենց բարությունից։ Նրանք սիրում են իրենց և շատ հազվադեպ են նոր մարդկանց թողնում իրենց կյանք։ Բայց եթե Երկվորյալները թողնում են Ձեզ իրենց կյանք, ուրեմն հետո շատ դժվար կկարողանան Ձեզանից բաժանվել։ Նրանք միշտ փորձում են լուծել խնդիրներ և գտնել իրավիճակից դուրս գալու ելք,քանի որ կապվածությունը մարդկանց նկատմամբ նորմալ է։
Վեճեր երկվորյակների հետ հիմնականում կարող են լինել նրա պատճառով, որ նրանք շատ բռնկվող են, բայց միաժամանակ հեշտ են հանգստանում։ Նրանք չեն վախենում առաջին քայլն անել։

z4

Խեցգետինները

Խեցգետինները հավատարիմ ընկերներ են։ Սովորաբար նրանք ընկերոթյուն են անում մանկությունից և երբեք չեն փորձում փոխարինել իրենց ընկերներին։ Հաճախ խեցգետինները ապրում են անցյալի հիշողություններով, բայց միևնույն ժամանակ չեն կորցնում ներկայի զգացողությունը։ Այս նշանի ներկայացուցիչները միշտ պատրաստ են Ձեզ լսել, կարող են տալ լավ խորհուրդներ և կարող են ֆինանսապես օգնել։
Ընկերները նրանց համար շատ կարևոր են և նրանց համար խեցգետինները պատրաստ են սարեր շուռ տալ։

z5

Առյուծներ

Առյուծները միշտ ձգտում են լինել առաջինը, այդ պատճառով մի՛ պահանջեք իրենցից հավասար հարաբերությունները։ Եթե Դուք պատրաստ եք միշտ գովել, քաջալերերել իրենց, ապա արռյուծները կդառնան հիանալի ընկերները։ Դուք հաստատ գոհ կմնաք այն ժամանակ, երբ առյուծները Ձեզ շնորհակալություն հայտնել ցանկանան Ձեր համբերատարության և նվիրվածության համար։

z6

Կույսեր

Այս նշանի ներկայացուցիչներին խորհրդատուներ պետք չեն, նրանք միշտ գիտեն, թե ինչ են ուզում և ուր են գնում։ Այս իսկ պատճառով նրանք իրենց ընկերներին նայում են որպես զվարճանքի աղբյուր։ Կույսերին միշտ անհրաժեշտ է լիցքաթափվել ընկերների հետ։ Նաև նրանք սիրում են խելացի մարդու տպավորություն թողնել, և նրանց լսողներ են պետք։ Ահա նրանց հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառները։
Կույսերը սիրում են անկեղծ և շնորհակալ մարդկանց, քանի որ նրանք սիրում են անկեղծությունը հարաբերություններում։ Նրանք այդքան էլ շատ ընկերներ չունեն, քանի որ ըստ իրենց՝ մենակությունն ավելի լավ է, քան աղմկոտ շրջապատը։ Իրենց համար իդեալական կլինի ունենալ մեկ մոտ ընկեր և երկու-երեք ծանոթ։

z7

Կշեռքներ

Կռեռքները ընկերության մեջ միշտ շատ սառնասիրտ են։ Նրանք երբեք չեն թողնի Ձեզ դժվարին պահին, բայց չեն էլ ընկերակցի Ձեզ անընդհատ։ Նրանք դժվար պահին Ձեզ գումար պարտքով չեն տա, բայց կտան գումար վաստակելու հնարավորություն։ Նրանց խորհուրդները միշտ ճիշտ են և խելամիտ։ Կշեռքների դատողությունը շատ խելամիտ է ստեղծված խնդիրներում։ Նրանք նայում են խնդրի արմատին և նրանց խորհուրդները շատ թանկ են։ Կշեռքների դրական հատկանիշները լավ հումարի զգացումն ու դիմակայելու կարողությունն է։ Նրանք կարող են բարձրացնել Ձեր տրամադրությունը անգամ ամենադժվար ժամանակներում։

z8

Կարիճներ

Կարիճները գնահատում և հարգում են իրենց ընկերներին։ Նրանց համար ընկերությունը ավելի մեծ նշանակություն ունի, քան այլ որևէ նշանի համար։ Կարիճների ներկայությամբ չի կարելի իր ընկերոջ մասին անգամ մի վատ բառ ասել։ Նրանք կվիճեն մինչև վերջին կաթիլ արյունը, որպեսզի պաշտպանեն ընկերոջ շահերը։ Նրանք հազվադեպ են մինչև վերջ «բացվում» մարդկանց առջև, բայց ընկերները գիտեն իրենց մասին ամենինչ, ինչը նա կարող է մոտիկներ պատմել։ Կարիճները լավագույն ընկերներն են և ամենախոլամիտ և ուրախ զրուցակիցները։

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել