1970 թվից մինչև էսօր՝ Սիրիա կոչվող երկրում, Ասսադ կոչվող ընտանիքը (սկզբից հայրը, հետո էլ որդին) հաստատել է աբսոլյուտ դիկտատուրա և արդեն հեսա քառասուն տարի է ինչ իշխում է այդ երկրում: 40 տարի: Քիչ չի է:
Եվ ի՞նչի են հասել էդ քառասուն տարվա ընթացքում Ասսադները.
հարյուրավոր քաղբանտարկյալներ,
մեծաթիվ քաղաքական մահեր,
իշխանության մոնոպոլիզացում,
տոտալ կոռուպցիա և հովհանավորչություն,
և ամենակարևորը՝
փոքրամասնություն կազմող շիա ալավիտները (16 %) վայելում էին բոլոր հնարավոր արտոնություններն ու պետական հովհանավորչությունը, իսկ ահա մեծամասնություն կազմող սունիները (բնակչության 72~74%-ը) ապրում էին հիմնականում համատարած աղքատության և ճնշումների պայմաններում...հա՛, բան չունեմ ասելու, միգուցե հայերի և առհասարակ քրիստոնյաների նկատմամբ ալավիտները լավ էին տրամադրված, բայց կրկնում եմ՝ Սիրիայի ՍՈՒՆԻ բնակչության մեծամասնությունը 2011 թվի դրությամբ, այլևս ծայրահեղ զզված ու հոգնած էին Ասսադ ընտանիքից: Էս բոլոր փաստերը դուք ինքնուրույն կարող եք ստուգել և ճշտել: Ահա:
Եվ ի՞նչ:
Եվ էն, որ լույսի պես պարզ է, որ 40 տարի իշխող ընտանիքից փիս զզված ժողովուրդը մի օր պայթելու է: Բաշար Ասսադը անընդհատ խոստումներ էր տալիս, թե իբր ռեֆորմներ կանի, թե իբր կգնա դեմոկրատիզացիայի, որ հաշվի կնստի նաև սունի բնակչության կարիքների ու պահանջների հետ և այլն և այլն, բայց ավաղ անըդհատ խաբում էր և ոչ-մի իրական կոնստրուկտիվ քայլ չէր ձեռնարկում: Եվ ի՞նչ:
Հմմմ...ախպերիկ, կներեք, մի բան հարցնեմ էլի (հարցս առավելապես վերաբերվում է ընդդիմադիրներին), այ խնդրում եմ ասեք՝ դուք որ Սերժ Սարգսյանին ողջ սրտով ատում եք, 10 և ավել տարի Հայաստանում իշխանությունը զավթած Հանրապետական կուսակցությանը ատում եք, ցանկանում եք վերջ տալ էդ ամենինչին, ցանկանում եք փոխել կարգը, հեղափոխություն եք ցանկանում, այ էդ ժամանակ՝ հենց էդ պահին, ուշադիր, դուք ինչ-որ հրահանգ կամ SMS ե՞ք ստանում Վաշինգտոնից, հը՞, թե պարզապես ձեր սեփական ուղեղով, ձեր սեփական կամքով, ձեր սեփական փորձով ու միմիայն ձեր սեփական ատելության հիմքի վրա ինչ-ինչ հեղափոխական ցանկություններ եք գեներացնում, հը՞: Հլը մի հատ հիշեք, թե՞ քանի անգամ են Ամերիկայի Պետդեպարտամենտից զանգել ձեզ և հուշել, որ դուք ատում եք Սերժին, որ դուք պիտի ընդդիմադիր դառնաք, որ Հայստանի հերը անիծվում ա, որ ամենինչ շատ-շատ վատ ա...հը՞...քանի՞...քանի՞ անգամ ա նման զանգ եղել: Համոզված եմ երբեք էդտեսակ բան չի եղել: Դե բա որ չի եղել, սիրելի ընդդիմադիրներ, ապա ի՞նչի ա ձեզ թվում, թե մենակ դուք եք ուզում լավ ապրել, բռնապետ տապալել և հեղափոխություններ անել, ի՞նչի ա ձեզ թվում թե արաբը չի կարող ինքնուրույն՝ իր կամքով, ընդդիմադիր դառնալ և տեսեք-տեսեք եթե հանկարծ դառավ էլ՝ ուրեմն հաստատ նա ամերիկացիների զոմբին ա: Խի՞...խի՞ եք դուք էդպես մտածում: Ազնիվ խոսք, անկեղծ եմ ասում, ես ոչ-մի կերպ չեմ հասկանում էդ պնդման տրամաբանությունը: Այսինքն՝ ձեր ասելով հայը կարող է՞ սրտանց ընդդիմադիր դառնալ ու պայքարել սեփական հայրենիքի ապագայի համար, իսկ արաբը, ձև չունես, չի կարող՞: Աj քե~զ բան.. Հա լավ, հարց չկա, ոչ-ոք չի ժխտում. Ամերիկան իսկապես տիրապետում ա որոշակի քաղտեխնոլոգիաների և հաճախ նաև ֆինանսապես օգնում ա բռնապետների դեմ ըմբոստացողներին, բայց ախր լա~վ էլի, ընկերներ, ախր ո՞նց կարելի ա ամենինչ էդքան պրիմիտիվացնել ու 40 տարի մի մանյակի տակ ճռացող 22 միլիոնանոց երկրի ողջ քաղաքական ու հեղափոխական զարգացումները և ամենակարևորը՝ էդ զարգացումների հետևանքները, բարդել 15 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ամերիկայի վրա: Ո՞նց: Ես էդ լոգիկան չեմ հասկանում: Բացարձակապես նույնը վերաբերվում ա նաև Ուկրաինային և մնացյալ բոլոր հեղափոխվող երկրներին:
Ուրեմն՝ բռնապետը գալիս քսան-երեսուն-քառասուն տարի ինչ ուզում անում ա, ի վերջո ժողովուրդը չի դիմանում՝ ըմբոստանում ա, բռնապետն էլ փոխարենը սիքտիրը քաշի՝ փախնի երկրից, դնում սկսում ա սեփական ազգին սիստեմատիկ կերպով վերացնել ու...ու դրա մեջ Ամերիկան ա՞ մեղավոր: Այսինքն՝ որ Քոչարյանը Մարտի մեկին սկսեց հնձել ժողովուրդին՝ դրա մեջ Ամերիկան է՞ր մեղավոր, ընկերներ, որ մենք գնում էինք միտինգների, ուզում էինք Լևոնը հաղթի՝ դրա մեջ Ամերիկան է՞ր մեղավովր, ուզում եք ասել՝ դա մեր կամքը չէ՞ր կամ որ Բաղրամյանի վրա ակտիվիստներին ծեծում են՝մարդիկ զայրանում են հաջորդ օրը հազարներով դուրս են գալիս ցույց անում՝ դա մեր կամքը չի՞...է բա նույնն էլ ուրիշ երկրներում ա լինում...Սիրիայում հո միանգամից պատերազմ չի սկսվել, այ ձեր ցավը տանեմ. էդ անասնագոմ Ասսադը ամեն անգամ դնում ավերակ էր անում միտինգավորներին ու հաջորդ օրը ավելի շատ ջղայնացած մարդ էր հավաքվում և էդպես շարունակ, հետո էլ արդեն անցավ բացահատ սպանդի, բանակ-մանակ բերեց-լցրեց և ահա էդ ժամանակ՝ արդեն Սաուդյան Արաբիան, որը Ամերիկայի դաշնակիցն ա և որը սուպերսունիտական երկիր ա, սկսեց օգնել Սիրիայի սունի ընդդիմադիրներին..ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մեկ սունի արաբը սկսեց աջակցել մեկ այլ սունի արաբին, որին ճնշում էր շիա արաբը (հազար տարի ա էս անհասկանալի բազառը դրանց մեջ կա): Հասկանում ե՞ք: Բացի քաղաքական ու իշխանական գզվրտոցներից, էդ վայրի տարածաշրջանում կա նաև պիիի~զդեց բարդ ու անհասկանալի կրոնական կամ ավելի ճիշտ՝ կոնֆեսսիոնալ պոռնո (սունի-շիա պատերազմ), որի պատճառով հեսա արդեն քանի-քանի դար ա միլիոնավոր անմեղ մարդիկ են մեռնում: Ամերիկա երկիր դեռևս չկար մոլորակի վրա, բայց սունի ու շիա արաբները արդեն հոշոտում էին իրար և ցավոք առայսօր ոչինչ չի փոխվել դրանց մոտ: Ահա:

Էսքանից հետո՝ անշուշտ կարելի ա միևնույն դեմագոգիկ ոճով շարունակել պնդել, թե աշխարհում ինչքան խելառ ու աննորմալ երկիր կա էդ բոլորի հեղափոխությունները, պատերսազմներն ու փախստականներն Ամերիկայի խղճի վրա են, սակայն հավատացեք դրանից ձեր պնդումները ավելի օբյեկտիվ ու ճշմարիտ չեն դառնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել