Ձեզ եմ ուզում ներկայացնել իտալուհի ինքնուս նկարչուհի Սիլվիա Պելիսերոին, ով հանդես է գալիս նաև Agnes-Cecile կեղծանվամբ: Նա ընդամենը 21 տարեկան է և չնայած այդքան երիտասարդ տարիքին՝ նրա տաղանդը արդեն ամբողջ աշխարհում է հայտնի: Ըստ իմ համեստ գեղագիտական ճաշակի՝ նրա նկարները հրաշալի են: Նրանք շատ էմոցիոնալ են, և վառ արտահայտված հեղինակային ոճ ունեն: Սիլվիայի ջրաներկը թեթև է ու արտահայտիչ: Սիլվիան երբեմն նաև իր նկարելու պրոցեսը նկարահանում է: Մի խոսքով առաջարկում եմ հետևել նրա նկարելու պորցեսին՝ ներքևում տեղադրված տեսանյությում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել