Սահմանադրական բարեփոխումների ԱՅՈ-ի և ՈՉ-ի արդեն որոշ չափով ձևավորված ճամբարներում շատ հետաքրքիր ու աբսուրդի ժանրին նմանվող երևույթներ են նշմարվում: Նախ ԱՅՈ-ի ճամբարի մասին.
Խոսում են իբր գաղափարական գործոնի մասին, բայց այսպես կոչված քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհին իբր քննարկումներում մասնակցում են ՆԱև այնպիսի քաղաքական կոչված ուժեր, որոնց պարագայում գաղափարական բառն անգամ իմաստազրկվում է:
Հանդիպման են մասնակցում այնպիսի իբր քաղաքական դեմքեր, որոնց դեմքերն ու անուններն են նույնիսկ անհայտ հանրությանը, դեմքեր , ովքեր սեփական դեմք ունենալու ուղղակի անընդունակ են:
Քաղաքական կոնսելիդացիայի գործոնը ապահովելու համար հրավիրվում են մարդ-կուսակցություննիկներ, այնպիսիք, ովքեր երբևէ քաղաքական համակարգում ասելիք չեն ունեցել կամ նրանց կշիռը ուղղակի զրո է, այնքան որ պետ ռեգիստրում գրանցված են:
Նաև հստակ նշմարվում է շատ ուժերի կողմից ընդհանրապես կամ քիչ տեղյակությունը գործընթացից, ուղղակի ապագայում նշմարվելիք քաղաքական ուժերի հովանու տակ հայտնվելու իրենց համար յուրահատուկ խնդիր են լուծում, որի ելքը բնականաբար հարցական է:
ՈՉ-ի ճամբարին հիմնականում լավ երևում է արմատական ընդիմության գործոն դառնալու ձգտումը, այն դեպքում, երբ առանց այն էլ այդ դաշտը ահագին ժամանակ քիչ էր զբաղեցրած:
Այնպես որ հայհոյողների ապագան որոշ իմաստով երաշխավորված է, միայն թե հնարավոր խանգարող հանգամանք կարող է լինել առաջին նախագահի կողմից վերջին ձախորդությունը, որը ինքը հաստատ նման դեպքում կանվաներ խայտառակություն:
Մյուս էական գործոնը այն է, որ ամպայման այդ դաշտում անզիջում <կռիվ > կմղվի առաջին դեմքի և թելադրողի կարգավիճակին սովոր Հակ առաջնորդի կողմից ու պարզ կդառնա, որ տարիքն ամենևին էլ չի խանգարի քաղաքականությամբ զբաղվելուն, ու դեռ հարց է, այդ տարբերակը ընդունելի կլինի՞ մնացածների կողմից:
ԵՎս մի կարևոր գործոն. նրանք դեմ լինելով նորին, ակամայից կողմ պետք է լինեն հնին, այսինքն այն համակարգին, որը ըստ ՀՀԿ-ականների նորից տալիս է հնարավորություն իրենց վերարտադրման համար և դրանում նրանք ճիշտ են, , և որը այնքան ջանասիրաբար քննադատվել է ընդիմադիրների կողմից:
Այնպես, որ հանրությունը իրոք հայտնվել է երկու քարի արանքում, ՈՉ-ը կնշանակի նաև համերաշխություն ներկա քրեաօլիգարխիկ , կոռումպացված համակարգին, ԱՅՈ-ն կնշանակի հրաժարում այդ համակարգից դեպի անորոշություն, որտեղ էլի տարբեր տեսքով ներկայիս համակարգի շատ կարկառուն դեմքերի հայտնվելու հավանականությունը հարյուր տոկոս է, ու դրանում կասկած լինել չի կարող:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/872333759524487
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել