«Կուրսկի» հրապարա՞կ: Չէ լո՞ւրջ: Գյումրեցինե՛ր ջան, էդ ԿուՅսկն ի՞նչ կապ ունի ձեր ու մեր ԳՅՈՒՄՐԻԻ հետ: Եթե սենց շարունակվի, վախենամ մեր Գյումրին մի օր վերանվանեն ՊուԾինական, պրծնեն: Մի կողմ թողնելով իմ՝ ռուսականի ու Ռուսաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքը, կուզեի հարցնել հենց գյումրեցիներից: Ձեր քաղաքում կա՞ արդյոք մի ռուսական կազմակերպություն, որը զբաղվում է հումանիտար, սոցիալական կամ այլ զարգացման ծրագրերով, որևէ մեկը գիտի՞ նման բան: Ես, օրինակ, գիտեմ մինիմում երեք նման կազմակերպություններ, որոնցից մեկը ֆրանսիական է, մյուսն ամերիկյան, իսկ երորդն էլ ավստրիական/գերմանական, որոնք լուրջ սոցիալական ծրագրեր են իրականացնում տարբեր ոլորտներում:
Իսկ ի՞նչ է անում ռուսը մեր ու ձեր Գյումրվա համար, բացի ալկաշ աֆիցեռներ քաղաքամեջ մատակարարելն ու հոգեկան հիվանդներին քնած մարդկանց տներն ուղարկելը:
ՀԳ. Ռազմաբազայի ապահոված անվտանգության մասին կխնդրեմ լռել, թե չէ որ խաշած հավը սկսեց ծիծաղել, դեմն առնել չի լինի: