Հոգեբանները պնդում են, որ բոլոր խնդիրները գալիս են մանկությունից:
Telegraf.com.ua-ն ներկայացնում է 12 փաստ, որոնք ընդունակ են ազդելու մարդու հետագա կյանքի վրա:
1.Եթե ձեր ծնողները թույլ չեն տվել ինքնուրույն որոշումներ կայացնելու, ապա մեծանալով՝ դուք դառնում եք պաթոլոգիկ կախված զուգընկերոջից:
2.Եթե տղամարդ եք և մանկության տարիներին կապված եք եղել հոր հետ, ապա ձեր հասուն անձնական կյանքը կարգին կլինի:
3.Եթե ձեր ծնողները մշտապես հսկել են ձեզ, ապա մեծանալով կդառնաք շատ համառ:
4.Եթե շատ եք դիտել հեռուստացույց, ձեր մոտ կարող են ճնշված լինել հաղորդակցման հմտությունները:
5.Բռնության տեսարաններով հաղորդումների դիտումը կարող են ձեզ հետագայում ագրեսիվ դարձնել:
6.Եթե դուք կրկնել եք այն ամենը, ինչ արել են ձեր ծնողները, ուրեմն դուք բաց մարդ եք, ով ձգտում է քաղաքավարի երկխոսության:
7.Եթե երեխա ժամանակ ձեզ շատ են պատժել, ապա հասկացել եք, թե ինչպես չբռնվել` վերածվելով թաքնված մեծահասակի:
8.Եթե ձեր ծնողները չարաշահել են ալկոհոլը, դուք հավանաբար շատ լուրջ եք: Միաժամանակ շատ պատասխանատու եք, քանի որ մանկական տարիքում հոգ եք տարել սեփական ծնողներին:
9.Եթե մանկության տարիներին հոգեբանական տրավմայի եք ենթարկվել, ապա մեծանալով ձեռք կբերեք ճարպակալում:
10.Եթե մանուկ հասակում դաժան են վերաբերվել ձեզ հետ, ապա մեծանալով կտառապեք դեպրեսիայից:
11.Եթե դուք մեծացել եք աղքատության մեջ, ձեր կարճաժամկետ հիշողությունը թույլ կլինի:
12.Եթե ձեր ծնողները բաժանվել են, երբ դուք 3-5 տարեկան եք եղել, ապա մեծանալուց հետո ձեր հարաբերությունը նրանց հետ շատ լարված կլինի` հատկապես հոր հետ:



