Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սոցցանցերում հրապարակել է կրոնական որոշում, ըստ որի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետք է ենթարկվի մահապատժի: Նրանք որպես պատճառ նշում են այն, որ Էրդողանը  աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային:

Վերոնշյալ որոշում բաղկացած է 13 կետից, այն ստորագրել է շեյխ Աբու Հաբաբ ալ-Իրաքին։ Դրանում Էրդողանը որակվել է որպես ուխտադրուժ, ով թափում է մուսուլմանների արյունը և ծախվել է քրիստոնյաներին, ալավիներին, հրեաներին։ Բացի դրանից որոշման մեջ նշվում է, որ եթե Էրդողանը չզղջա, ապա նրան անխուսափելիորեն մահ է սպասվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել