
Armlur.am-ը գրում է.
Armlur.am-ը ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում է, որ Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, հարուցվել են քրեական գործեր՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ:
03.09.2015թ.-ին ժամը 19.30-ից մինչև 04.09.2015թ.-ի ժամը 03.00-ն ընկած ժամանակահատվածում ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը հանրավտանգ եղանակով վնասելու մտադրությամբ, ինքնությունը չպարզված անձանց կողմից ադրբեջանական մարտական հենակետերից մարտական զենքերից կրակոցներ արձակելու արդյունքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչներ՝ Մ. Հ. Ալավերդյանին և Վ. Թ. Մանուչարյանին պատճառվել է զգալի չափի գույքային վնաս:
Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, փաստերի առթիվ ՀՀ քր. օր-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Նախաքննություն կատարելու համար՝ քրեական գործերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ