pic_bfba1c3acf7f8447a4e38ba4bd40d56bAraratnews.am-ը գրում է.

Չինական Յանչժոու քաղաքում բժիշկները կնոջ ստամոքսից 15 սմ-անոց գդալ են հանել, հաղորդում է  The Shanghaiist.:

Վան ազգանունով 27-ամյա կինը պատմել է, որ գդալն արիշտայի հետ է կուլ տվել, ճաշի ժամանակ: Միջադեպի մանրամասները չեն հայտնվում:

Բժիշկները մոտ մեկ ժամ չարչարվելուց հետո, բուժգործիքներով  նրա ստամոքսից հանել են գդալը` առանց  կնոջը վնասելու:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել