Life.panorama.am-ը գրում է.

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 7-ին, որով եւ կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: Հավատարիմ մնալով իր ավանդույթներին՝ Առաջին ալիքն իր հեռուստադիտողներին կշարունակի ներկայացնել կրթական-մշակութային, ժամանցային, հասարակական-ճանաչողական, սոցիալական, հայրենասիրական հաղորդումներ, նոր գեղարվեստական ֆիլմեր, հետաքրքրական վավերագրական ֆիլմաշարեր:

Մելոմանների համար- Առաջին ալիքն իր նոր եթերաշրջանում հեռուստադիտողների դատին կհանձնի միջազգային ամենասիրված երաժշտական, ժամանցային նախագծերից մեկը` «Գուշակիր մեղեդին», որը կվարի հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Հաղորդման հյուրերը կլինեն հասարակական-քաղաքական, մշակութային եւ շոու-բիզնեսի այն ներկայացուցիչները, ովքեր մելոման են, սիրում են տարբեր ոճերի երաժշտություն: Հենց նրանք կմրցեն եւ իրենց երաժշտական գիտելիքները կփոխանցեն Հանրայինի հեռուստադիտողներին:

Նախագիծը եթեր կհեռարձակվի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 20:25-ին:

Երաժշտասեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու նաեւ հայկական հեռուստաեթերի երկարակյաց եւ սիրված հաղորդումները՝ «Երգ երգոց»-ն ու «Երաժշտական փոստարկղ»-ը:

Մանուկների համար- Առաջին ալիքի նոր եթերացանցը կազմելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանուկների եւ դպրոցահասակ երեխաների համար նախատեսված հաղորդումների ընտրությանը, որոնք առաջին հերթին կունենան կրթական եւ ճանաչողական նշանակություն, ինչպես նաեւ կնպաստեն երեխաների հետաքրքրասիրության, մտահորիզոնի ընդլայնման, ինչպես նաեւ սեփական ձեռքերով որեւէ բան պատրաստելու ձգտման աճին:

«Հայաստանը մենք ենք» մանկական հաղորդումը կվարեն փոքրիկ հաղորդավարներ Լիլիթ Թոխատյանը եւ Արեգ Գալոյանը, ովքեր իրենց հասակակից հեռուստադիտող երեխաներին կծանոթացնեն Հայաստանի, նրա տեսարժան վայրերի եւ իրենց մարզաբնակ հասակակիցների հետ: Յուրաքնաչյուր շաբաթ  հաղորդավարներն այցելելու են Հայաստանի որեւէ մարզ կամ գյուղ, ներկայացնելու են  տվյալ  վայրի գեղեցիկ բնությունն ու պատմամշակութային- ճարտարապետական հետաքրքրիր կոթողները, տվյալ տեղանքի կոլորիտը, համն ու բույրը, ինչպես նաեւ իրենց հասակակիցներին: Հաղորդումը եթեր կհեռարձակվի յուրաքանչյուր կիրակի՝ ժամը 15:50-ին:

Մյուս մանկական հաղորդումը՝ «Ինչուների մոլորակ»-ը, կօգնի բոլոր բալիկներին գտնել իրենց ինչուների պատասխանները. նույնիսկ այնպիսի հարցերի, որոնց մասին չեն էլ մտածել: Գունեղ, բարի, ուրախ եւ ստեղծագործ մոլորակում հմուտ ձեռքեր ունեցող հաղորդավարներ «Մանկական եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակ Բեթթին եւ Աղասին կպատրաստեն զարմանալի իրեր ու սքանչելի խաղալիքներ, որոնք շատ հարմար են տանը սարքելու համար: Հաղորդման շրջանակներում կցուցադրվի նաեւ «Ֆիքսիկներ» հետաքրքիր եւ զվարճալի մուլտֆիլմը, որը կօգնի դառնալ ավելի բանիմաց:  Ծրագիրը եթեր կհեռարձակվի յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 15:55-ին:

Երեխաների համար Առաջին ալիքը հայերեն կրկնօրինակմամաբ կներկայացնի նաեւ «Walt Disney» ընկերության արտադրության «Ջեյքը եւ Չկաստանի ծովահենները» մուլտսերիալը, ինչպես նաեւ բոլորի կողմից շատ սիրված եւ մեծ ճանաչում ունեցող «Ինչպես վարժեցնել հրեշին», «Քունգ Ֆու Պանդան», «Մադագասկար», «Մադագասկար- փախուստ դեպի Աֆրիկա», «Մադագասկար. Փնտրվում են ողջ Եվրոպայում»,  «Շռեկ», «Հովսեփ. երազների թագավորը»  եւ այլ մոլտֆիլմեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել