Ավելի քան 5000 ներգաղթյալ մեկ օրում Հունաստանի սահմանով ոտք են դրել Մակեդոնիա։ Այս մասին հայտնում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Մոտ 5600 ներգաղթյալ երեկ Հունաստանի տարածքից անցել են Մակեդոնիա»,- France Presse-ը մեջբերում է վարչության մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգի հայտարարությունը։
Մամլո քարտուղարը նշել է, որ հոսքը մեծացել է մոտ կրկնակի։ Նախկինում ամեն օր սահմանը հատում էր մոտ 2000-3000 մարդ։
Ինչպես սպասվում է՝ սեպտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը կհրապարակի ԵՄ երկրների միջև փախստականների արդար բաշխման մշտական մեխանիզմի ներդրման առաջարկ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



