France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի անտիկ Պալմիրա քաղաքում պայթեցրել է հուղարկավորության երեք աշտարակներ։ Այդ մասին հայտնել է Սիրիայի հնությունների պետական տնօրինության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը:
«Նրանք պայթեցրել են հուղարկավորության երեք աշտարակ, որոնք ամենալավն էին պահպանվել, և որոնք ամենագեղեցիկն էին»,- ասել է նա։
Օգոստոսի 23-ին էլ ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրայում պայթեցրել են Բաալ-Շամին անտիկ տաճարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



