Ուրախությունը պետք չի խառնել տխրության հետ. Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը Խաչվերաց տոնի մասինPanorama.am-ը գրում է.

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Խաչվերաց տոնը կնշի սեպտեմբերի 13-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացն է: Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):

Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը նշեց, որ Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ և տոնակատարություններ. «Հաճախ ժողովուրդը Խաչվերաց տոնը, կամ ինչպես անվանում են «Սըրբխեչը», սգո օրվա է վերածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել