11406649_672121082922436_5380148576782238423_nՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը այսօր՝ սեպտեմբերի 4-ին մեկնեց ԱՄՆ՝ սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմի կազմում Լաս Վեգաս մեկնեցին 8 ըմբիշներ՝ Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյա ը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (125 կգ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել