Ինձ խոսակցություններ են հասել, որ ամբողջ օրը գովազդվող նոր բացվող 6 Արմենիաներն իրականում շատ թույն բաներ են առաջարկելու: Օրինակ՝ շուտով գործարկվելիք «Armenia Premium» հեռուստաալիքը, որքանով որ ես եմ տեղյակ, լինելու ա առաջին հայկական հեռուստաալիքը, որը, բացի նրանից, որ HD որակով ա լինելու, նաև մեկ օրով առաջ ա լինելու սովորական Արմենիա Թիվիի ծրագրից: 
Այսինքն՝ այն, ինչ սովորական Արմենիայով պետք է ցուցադրվի, ասենք, երեքշաբթի օրը, պրեմիումով ցուցադրելու են երկուշաբթի, բայց նույնիսկ սա չի ամենակարևորը: Վերջապես պրծում կունենանք նյարդեր քայքայող գովազդներից: Հասկանո՞ւմ եք, ՈՉ ՄԻ ԳՈՎԱԶԴ ողջ օրվա ընթացքում: Այ սա ես արդեն հասկանում եմ ծառայությունների որակ, որի համար կարելի է վճարել ու հաճույք ստանալ վճարածիցդ: Մեր կաբելային հեռուստատեսությունը տեղափոխվում ա որակական մի նոր մակարդակ, որով շատ երկրներ չեն, որ կարող են պարծենալ: Դե սերիալ նայողների համար էլ էս առանձին «տոն ա», որովհետև իրենց սերիալների հերթական սերիան հարևանից մի օր շուտ նայելն ուրիշ էֆեկտ ա: Էն էլ առանց գովազդների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել