Այգեձորում երկրաշարժի ուժգնությունը 4-5 բալ է եղել. ըստ գյուղապետի՝ վնասներ չկանYerkir.am-ը գրում է.

Արդեն հայտնել ենք, որ  առավոտյան  Ադրբեջանի Շեքի քաղաքում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ մի շարք բնակավայրերում` Վանաձորում, Ստեփանավանում, Կապանում, Իջեւանում, Նոյեմբերյանում,  Չորաթանում , Այգեձորում եւ Երեւանում:  Նշված բնակավայրերից ամեից շատ երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Այգեձոր համայնքում՝ 4-5 բալ:
Yerkir.am-ի հետ զրույցում Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը հայտնեց, որ  գյուղում թեև  զգացել են երկրաշարժը, սակայն բնակիչներին տարհանելու կարիք չի եղել:

 «Նախնական տեղեկություններով՝ վնասներ չկան, բնակիչները դեռ վնասների մասին չեն հայտնել, գյուղի տների 30 տոկոսում մարդ չի ապրում, որ իմանանք նրանք վնասներ ունեն, թե՝ ոչ»,-ասաց գյուղապետը և հավելեց, որ գյուղում ներկայումս 1700 մարդ է բնակվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել