«ՀՖՖ նախագահի  թիկնապահների կողմից ծեծի ենթարկված «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի համասեփականատեր Արսեն Ավետիսյանը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Սակայն ծեծից զատ, օրերս պարզվեց նաև, որ Ավետիսյանի ղեկավարած ընկերությունը բավականին կլորիկ տուգանքի է ենթարկվել՝ ավելի քան 45,5 միլիոն դրամով։ 

Ծեծի   պատմությունը   ևս   ֆինանսական հիմք ուներ՝ պարտքերը։ Ուստիև, պարզելու համար, թե ինչու է նշված ընկերությունը նման ֆինանսական բարդ վիճակում հայտնվել, փորձեցինք դիմել Ա. Ավետիսյանին։ Սակայն նրա հետ կապվել մեզ չհաջողվեց, քանի որ, ինչպես տեղեկացրեց Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքոնյանը,  ամուսնու առողջությունն արդեն լավ է, և այժմ մի քանի օրով բացակայում է երկրից. «Կգա, վստահ եմ, կխոսի»։ Իսկ ինչ վերաբերում է հայտնի միջադեպին, ապա տիկին Իզաբելլան նկատեց. «Այդ ծեծի թեման արդեն փակված խոսակցություն է»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել