««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Աժ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա Լևոն Դոխոլյանը ցանկանում է ՀՀ կառավարման պետական ակադեմիայում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան պաշտպանել։ Մենք պարզեցին, որ Լևոն Դոխոլյանի թեկնածուական թեման կոչվում է. «Ձեռնարկատիրական գործունեության կարգավորման հիմևախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»։

Նշենք, որ 37-ամյա ՕԵԿ-ական պատգամավորը 2011 թվականից սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տնտեսագիտություն և կառավարում բաժնի ասպիրանտուրայում։ Պետական կառավարման ակադեմիայից «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ Լևոն Դոխոլյանն արդեն իսկ իրենց խորհրդին ներկայացրել է իր թեկնածուականի սեղմագիրը։ Կառավարման ակադեմիայից հայտնեցին նաև, որ պաշտպանության օրը դեռևս որոշված չէ։ Ենթադրվում է, որ առաջիկա օրերին կհստակեցվի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել