kemeronAraratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադին և ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման գրոհայիններին պատասխանատու է համարել տարածաշրջանում դրության և համաշխարհային միգրացիոն ճգնաժամի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Եվրոպայում նման դրության համար ամենամեծ պատասխանատվությունը կրում են նախագահ Ասադը, ԴԱԻՇ-ի մարդասպանները և հանցախմբերը, որոնք իրականացնում են մարդկանց զազրելի առևտուրը»,- հայտարարել է վարչապետը:

Քեմերոնը համաշխարհային հանրությանը խնդրի «համընդհանուր լուծման» կոչ է արել` հայտարարելով բոլոր խնդիրների նկատմամբ կոշտ միջոցառումներ կիրառելու անհրաժեշտության մասին: Նա խոսել է նաև խնդրի լուծման անհնարինության մասին` Եվրոպայում հնարավորինս շատ մարդ ընդունելու ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել