Այսօր սկսեցի մոլեկուլային գենետիկայի կուրս վարել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների համար: Տպավորություններս լրիվ գերազանց կլինեին, եթե չլիներ մի հանգամանք... Պարզվեց, որ ավարտական կուրսի ԲՈԼՈՐ ուսանողներս օտար լեզուների հետ լուրջ խնդիր ունեն, հետևաբար չեն կարող օգտվել ոչ ռուսերեն, ոչ էլ անգլերեն լեզվով գրված մասնագիտական գրականությունից, իսկ մինչ այժմ որպես գրականություն օգտվել են դասախոսների կողմից տրամադրվող կոնսպեկտներից:
Ես առաջ մտածում էի, որ միայն բնագիտությունն է դպրոցներում վատ դասավանդվում, պարզվում է՝ օտար լեզուների դասավանդումը նույն վիճակում է: Ու վաղը դպրոց են մտնելու երիտասարդ մանկավարժներ, ովքեր նորմալ չեն տիրապետում օտար լեզուների, հետևաբար նոր աղբյուներից էլ չեն կարող օգտվել: Ինչպե՞ս են դասավանդելու բնագիտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել