Yerkir.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին տեղակայված մարտական հենակետերից մեկում այս գիշեր հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող` 40-ամյա Հայկ Թևոյանը: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Թևոյանն Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը հայտնեց, որ Թևոյանն ամուսնացած էր, 5 երեխա ուներ՝ երեք աղջիկ և երկու տղա:
Գյուղապետի խոսքով՝ մեծ դուստրը երկու տարի առաջ էր ամուսնացրել և երեխա ունի, իսկ երեխաներից երկուսը դպրոցական են:
«Խեղճ ապրող ընտանիք էր. անասուն էին պահում, գյուղատնտեսությամբ զբաղվում: Տան միակ աշխատողը հայրն էր: Ցավալի կորուստ է…»,- ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/92046.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



