News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խոշորագույն առևտրա-ժամանցային կենտրոնը՝ East Point-ը, սեպտեմբերի 12-ին բացվելու է Թբիլիսիում։ Այդ մասին հայտնել է կենտրոնի՝ մարքեթինգի հարցերով տնօրեն Տեիկո Լոմինաձեն։ East Point-ի համալիրի տարածքը կազմում է 31 հեկտար։
Կենտրոնում լինելու են խանութներ, բոուլինգի կենտրոն, սրճարաններ ու ռեստորաններ։ Լոմինաձեի խոսքով՝ կենտրոնում ներկայացված կլինեն հագուստի, կոշիկի և աքսեսուարների հանրահայտ ապրանքանիշները՝ Zara, Bershka, Stradivarius, Massimo Dutti, Mango և այլն։ Այստեղ մատչելի կլինեն նաև McDonalds-ը, Wendy’s-ը, Dunkin Donuts-ը և «Սախաչապուրե թիվ 1» հացի փուռը։
Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ East Point-ին կմիանա ֆրանսիական Carrefour առևտրային ցանցը։ Կենտրոնի բացման արարողակարգը նշանակված է ժամը 13:00-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



