Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Ռոստովի շրջանի Սինյավսկոե գյուղում ձերբակալել են տղամարդու, որը կասկածվում է հայ վարորդ Ռաֆայել Խալղաթյանին ծեծելով սպանելու համար:

Interfax-ը, վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի շրջանային վարչության ղեկավարության հայտարարությունը, հայտնում է, որ ձերբակալվածը 46-ամյա տղամարդ է:

Հայտնի է, որ նա հրաժարվել է ցուցմունքներ տալ` «օգտվելով իր սահմանադրական իրավունքից»:

Հանգստյան օրերին Սինյավսկոե գյուղի օրվա տոնակատարության ժամանակ 23-ամյա հայ վարորդը` ոչ սթափ վիճակում, իր մեքենայով հարվածել-վնասել էր կայանած 5 մեքենա, ինչից հետո 100 հոգի դաժան հաշվեհարդար էր տեսել նրա հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել