Ս. Օհանյան. Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցներըPanorama.am-ը գրում է.

Գուրգեն Դալիբալթայանը հավասարակշռված անձնավորություն էր և լավագույն կերպով տիրապետում էր իր մասնագիտությանը: Լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Գուրգեն Դալիբալթայանի հոգեհանգստի արարողությունը: Ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Գարեգին Երկրորդը, պաշտոնատար այլ անձինք:

«Նա այն մարդկանցից է, ովքեր ունեն փորձ ու անգամ դժվարագույն իրադրությունների ժամանակ չեն կորցնում իրենց, հավասարակշռված, սառնասիրտ կերպով պլանավորում են իրենց գործողություններն ու իրականացնում»,- ասաց Ս. Օհանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել