Ladynews.am-ը գրում է.

Հնչեցին Մենդելսոնի մարշի հնչյունները, և սկսվեց ընտանեկան առօրյան: Ռոմանտիկ ժամանակահատվածին փոխարինելու է գալիս ամենօրյա սարդոստայնը: Վերճերի ճնշմանը կարող է չդիմանալ անգամ ամենաամուր ամուսնական միությունը:

Ամուսնանալով շատ նորապսակներ լի են ջերմ հույսերով և երազանքներ են կառուցում անհոգ երջանկության մասին: Սակայն կենցաղային հարցերից չես խուսափի: Կարևոր է, որ եղած խնդրի վրա մեկ ուրիշը չավելանա, այլ  այն լուծվի ծագելուն պես: Կարևոր է չդադարել աշխատել լավ հարաբերությունները պահպանլու ուղղությամբ, որպեսզի չավելանան ապահարզաննների թիվը:

Կայուն ամուսնության ի՞նչ գաղտնիքներ կարող են կօգնել ձեզ պահպանել հարաբերությունների ամրությունը

Շփումը

Հաճախ զրուցեք, շփվեք: Կիսվեք մտքերով, կարծիքներով, քննարկեք այն, թե ինչն է ձեզ մտահոգում, ձեր ցանկությունները, երազանքները, տագնապները: Որքան էլ ամուսինները լավ հասկանան միմյանց, անկեղծ զրույցը, ջերմ հարաբերությունը կարևոր դերակատարություն ունեն ընտանեկան կյանքում: Երեկոյան ժամանակ գտեք անկեղծ զրույցի համար, քննարկեք, թե ինչպես է օրն անցել, պատմեք վերջին նորությունները:

Աշխատեք, որ սարդոստայնն ամբողջությամբ կուլ չտա ժամանակը, բազմազանություն մտցրեք ձեր օրերի մեջ: Կարելի է թատրոն, ցուցահանդես հաճախել, դուրս գալ բնության գիրկը: Շատ տարբերակներ կան ձեր հանգիստը կազմակերպելու համար: Դա հնարավորություն կտա պահպնել սիրո կրակը, փոխադարձ հետաքրքրությունը:

Լսելու, հասկանալու կարողություն

Դա կարևոր հատկանիշ է։ Լսելը և ըմբռնելը տարբեր հասկացողություններ են։ Լսելը, խորամուխ լինելը, մեկը մյուսի գործերով հետաքրքրվելը էական են։ Եթե ամուսինն անկեղծ հետաքրքրություն է տեսնում, գիտե, որ իրեն միշտ կլսեն, կհասկանան, արժեքավոր առաջարկ կանեն, երբեք չի փորձի մխիթարություն գտնել դրսում։

600x580

Մի կուտակեք վիրավորանքները

Վիրավորվածության և առարկությունների դեպքում մի լռեք։ Ճնշված էներգիան ոչ մի տեղ չի կորչում, այլ կուտակվում է մինչև ծայրահեղ աստիճանի։ Ափերից դուրս գալով դուք կարող եք ասել այն, ինչի մասին հետո կզղջաք։ Ավելի լավ է, երբ մի բան դուր չի գալիս, հարմար չէ, ասեք առանց չարության և ագրեսիայի։ Դա ավելի շատ փաստի արձանագրում և փոխհամաձայնության գալու առաջարկ կլինի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել