Image result for օեկՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՀՀ տնտեսական աճի ցուցանիշներին, մտահոգություն է հայտնել, որ հրապարակված աճի թիվը չի ապացուցվում ոչ բնակչության սոցիալական բարեկեցության ընկալմամբ, ոչ հարկային տվյալներով:

Բացի դա. պատգամավորն ուղղել է հռետորական հարց. «Եթե տնտեսության վիճակը բարելավվում է, ապա ինչո՞ւ է ժողովրդի վիճակը վատանում»:

Ինչ խոսք, ՕԵԿ-ը վերջին շրջանում փայլում է իր հռետորաբանությամբ: Ընթացիկ տարում հնարավոր բոլոր խոսափողներով պարբերաբար հնչում են բազմաբովանդակ հռետորական հարցեր:

Կարծում եմ՝ հանցագործություն չի լինի, եթե մի քանի հռետորական հարց ուղղենք նաև Շահգելդյանին: 
Եվ այսպես, պարոն Շհագելդյան, ինչպիսի՞ զգացողություն է, երբ այս կամ այն կուսակցության ներկայացուցիչները, մի ողջ ժողովրդի հույզերի վրա խաղալով, հայտնվում են տարատեսակ «յուղոտ» պաշտոնների աթոռներին, ապա «по крупному» «քցում» իրենց վստահած էլեկտորատին: Ինչպե՞ս են զգում այն պաշտոնյաները, ովքեր միայն ակտիվանում են իրենց ընդդիմադիր կերպարներն ընդգծելու ու մի քանի ձայն փախցնելու համար, ու կարևոր չէ՝ այդ թեման տեղավորվում է իրենց պատկերացումների շրջանակներում, թե՝ ոչ:

Չանդրադառնալով Շահգելդյանի տնտեսական վերլուծության ոչ տնտեսագիտական լեքսիկոնին՝ հարկ եմ համարում հուշել պատգամավորին, որ ժամանակն է դուրս գալ ականջահաճո և 3 ծափ բերող թեմաների շրջանակներից:

Պետության հրապարակած ցուցանիշների նկատմամբ անվստահություն կարող է հայտնել ոլորտի ցանկացած մասնագետ: Իհարկե, ամեն հրապարակված ցուցանիշ չէ, որ հալած յուղի պես պետք է ընդունվի հանրության կողմից, սակայն չափազանց տգեղ է երևում, երբ այդ հարցերի վերաբերյալ լուրջ դեմքերով «հռետորական վերլուծություններ» են անում շահգելդյանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել