Traditional-greek-grilled-squidԾովամթերքները բացի համեղ լինելուց, նաև վիտամինների և միկրատարրերի աղբյուր են՝օգտակար առողջության համար։ Ամենաօգտակարներին անդրադարձել է allwomen.net.ua կայքը։

Ծովախեցգետնի միս

Դրանում պարունակվում է 16 գ սպիտակցու, 3.5 գրամ ճարպ, 0  գրամ ածխաջրեր։ Այն պետք է եռացնել աղաջրում 20 րոպե։ Այն պարունակում է В3, В5, В6, ինչպես նաև А խմբի վիտամիններ։ Միկրոտարրերից պետք է առանձնացնել կալիումը, նատրիումը և ֆոսֆորը։ Մթերքի օգտագործման միակ հակացուցումն ալերգիկ ռեակցիան է։ Դիետոլոգները խեցգետնի միսը խորհուրդ են տալիս որպես դիետիկ սնուցման բաղադրիչ։  100 գրամում պարունակվում է 85 կկալ։ Այն արագացնում է մարսողությունը, արագացնում նյութափոխանակությունը, կարգավորում խոլեստերինի մակարդակն արյան մեջ, կանխում օնկոլոգիական հիվանդությունների զարգացումը, վերացնում դեպրեսիայի և քրոնիկ հոգնածության նշանները։

Ութոտնուկ

Պարունակում է 15 գրամ սպիտակուց, 1 գրամ ճարպ, 2.5 գրամ ածխաջրեր։ Այն ամրացնում է իմունիտետը, բարենպաստ ազդում ուղեղի աշխատանքի վրա, լավացնում է հիշողությունը, դանդաղեցնում մաշկի բջիջների ծերացման գործընթացը։

Միդիա կակղամորթ

Սպիտակուցներ՝ 11.5 գրամ, ճարպեր՝ 2 գրամ, ածխաջրեր՝ 3.5 գրամ։ Այն արագացնում է նյութափոխանակությունը, ամրացնում իմունիտետը, մաքրում օրգանիզմը տոքսիններից, պայքարում քրոնիկ հոգնածության դեմ, բարենպաստ ազդեցություն ունենում վահանաձև գեղձի աշխատանքի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել