Սեպտեմբերի 2-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկ տեղի կունենա, որը կլինի արեգակնային ակտիվության հերթական ալիքի հետևանք: Այս մասին հայտնում է informing.ru-ն:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի հելիոերկրաֆիզիկական ծառայությունում՝ այսօր սպասվում է ցածր բռնկումային ակտիվություն:
Արևի բռնկումները, ռենտգենյան ճառագայթման հզորությունից կախված, լինում են A, B, C, M և X դասերի:
Մեր մոլորակի կողմն ուղղված արտանետումները բերում են մագնիսական փոթորիկների, որոնք բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջության վրա՝ առաջացնելով ճնշման բարձրացում, գլխացավեր և այլ խնդիրներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել