Օգոստոսի 31-ին տեղի ունեցած կառավարության նիստին գործադիրը որոշում ընդունեց՝ ուղղված բնակչության և ՓՄՁ-ների ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի մեղմանը: Այսպիսով, 2015թ. օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացված մասը՝ 6.93 դրամը, բնակիչ-բաժանորդներին ու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կառավարությունը սուբսիդավորում կհատկացնի մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթացող խորհրդատվական աշխատանքների ավարտը: Ամսական մինչև 500 կՎտ ժամ էլեկտրաէներգիա ծախսող փոքր ու միջին բիզնեսի համար կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցի կիսով չափ՝ 250 կՎտ ժամի համար: Միջինում փոքր ու միջին բիզնեսի էլեկտրաէներգիայի ծախսերի շրջանակները 500-600 կՎտ ժամի սահմաններում են, որից 250 կՎտ ժամի չափով սահմանված սակագնի տարբերությունը կսուբսիդավորվի պետական միջոցների հաշվին:

Իհարկե, հարց է առաջանում, թե ինչո՞ւ մեծ արտադրական ձեռնարկություններն ու խոշոր բիզնեսը չեն սուբսիդավորվի: Բայց պատասխանը նույնպես ակնհայտ է, այն ծախսերի ու հնարավորությոնների անհամաչափության մեջ է, և ընտրության անհրաժեշտության դեպքում առաջնահերթությունը պետք է տրվի առավել խոցելի ու զգայուն հատվածին: Ինչ վերաբերում է խոշոր բիզնեսին, ապա փաստ է, որ առաջին 1000 խոշոր հարկ վճարողներն ապահովում են հանրապետության բյուջեի եկամուտների շուրջ 70 տոկոսը: Հետևաբար բիզնես էթիկայի և համամասնական պատասխանատվոթյուն կրելու տեսանկյունից խոշոր բիզնեսը ստիպված կլինի կիսել այդ բեռը կառավարության հետ մեկտեղ:

Ինչպես նշեցի, էլեկտրաէներգիայի սակագնի ավելացած մասի փոխհատուցումը կիրականացվի մինչև ՀԾԿՀ-ում ընթացող խորհրդատվական աշխատանքների ավարտը:

Հիշեցնեմ, որ օգոստոսի 13-ին գործադիրը ահմանեց, որ ՀԾԿ հանձնաժողովի էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է միջազգային համբավ ունեցող խոշոր ընկերության՝ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով: Խորհրդատվական ծառայության մատուցման ձեռքբերման պայմանների համաձայն աշխատանքները կիրականացվեն 3 փուլով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել