Araratnews.am-ը գրում է.
Գվատեմալայի դատարանը որոշում է կայացրել արգելել երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինային լքել երկրի տարածքը: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գվատեմալայի Կոնգրեսը նախագահին զրկել է անձեռնմխելիությունից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Գվատեմալայի գերագույն դատարանը հաստատել է մաքսային միությունում կոռուպցիոն գործի շրջանակում Մոլինային ներգրավելու հայցը: Երկրում դրանից հետո սկսվել էին զանգվածային բողոքի ակցիաներ. ցուցարարները պահանջում էին նախագահի հրաժարականը: Օտտո Պերես Մոլինան հայտարարում է, որ ինքն անմեղ է և առնչություն չունի այդ կոռուպցիոն գործին:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/gvatemalayi-naxagahin-zrkel-en-andzernmxeliuthyunic-ev-argelel-lkhel-erkri-taratckheh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել