Շնորհավորում եմ բոլորիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի կապակցությամբ: Դա ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության տոնն է: Տոնն է մարդու և ազգի ազատության, տոնն է մարդու և ազգի արժանապատվության, տոնն է ոտնահարված իրավունքների վերականգնման, տոնն է պատմական արդարության հաղթանակի: Արցախի ժողովրդի կյանքն ու ազատությունը չի կարող հանձնվել ինչ-որ մեկի տնօրինությանը կամ քմահաճույքին: Այն, ինչ հնարավոր եղավ 1923 թվականին, անհնար է 21-րդ դարում, մանավանդ որ մենք չափազանց մեծ գին ենք վճարել դրա համար: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան` մեզ կտակելով այս պայծառ տոնը: Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի առթիվ: Կեցցե՛ ազատ Արցախը... Ուռա՛, ընկերներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1149661661716449&set=a.494839357198686.128232.100000178789375&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել