«Սպանդարյանի բազալտի հանքը շահագործող Ընդերքաբեր ՍՊԸ-ն սնանկացման եզրին է. ի թիվս այլ պարտավորությունների՝ այն ժամկետանց պարտավորություններ ունի նաև Երևան համայնքին: Այս ընկերությունը կապվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի անվան հետ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «Ընդերքաբեր» ընկերությունը հիմնադրվել Է Արամ Հարությունյանի բնապահպանության նախարար նշանակվելուց մեկ տարի անց՝ 2008 թվականին, հիմնադիրը նախարարի եղբայր Արայիկ Հարությունյանն է։ Մինչև 2009 թվականի ամառը ընկերության միակ բաժնետերը «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն է եղել։ Իսկ ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի բաժնետերերից մեկն էլ Արամ Հարությունյանն է։ Ներկայումս, սակայն, ՀՀ պետռեգիստրում նշված է, որ «Ընդերքաբեր» ՍՊԸ-ի հիմնադիրը ոմն Գևորգ Արշակյանն է։ Նշենք, որ ընկերությունը Սպանդարյանի բազալտի հանքը շահագործելու բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը ստացել է այն ժամանակ, երբ Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար էր։

Սակայն երկու տարուց ավել է, ինչ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի։ Ավելին՝ ընկերության դեմ մի քանի դատական հայցեր կան։ Շատերն ընկերության խնդիրները կապում են Արամ Հարությունյանի՝ նախարարի պաշտոնից ազատվելու հետ։ Ճիշտ է՝ նա դրանից անմիջապես հետո նշանակվեց Կոտայքի մարզպետի պաշտոնում, սակայն դա նրան չօգնեց ընկերությունը այդ վիճակից դուրս հանելու հարցում։ Նշենք, որ Հարությունյանը ներկայումս զբաղեցնում է ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ «Ընդերքաբեր» ընկերությունը պարտք է ևաև Երևան համայնքին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել