Դիմում-խնդրանք N3-ն ուղղում եմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Արմեն Հակոբյանին
Հարգելի՛ պարոն Հակոբյան
Սեպտեմբերի 1-ից սկսած, ավանդույթի համաձայն, Երևան քաղաքի երթևեկությունը միանգամից ծանրաբեռնվում է։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ Ձեզ հատուկ ուշադրություն դարձնել Երևանի փողոցներում երկրորդ (իսկ որոշ դեպքերում նաև երրորդ) շարք կայանող և երթևեկությունը քաոսի վերածող ավտոմեքենաներին։ Առանձնակի ուզում եմ նշել Վարդանանց փողոցը (շինանյութերի շուկայի և խանութների հատվածը), Տպագրիչների փողոցը, հատկապես՝ Կենտրոնի գրեթե բոլոր դպրոցների (Ն.Աղբալյանի անվ, Պուշկինի անվ, Չեխովի անվ), գրեթե բոլոր սուպերմարկետների մոտ տարածքները և Կենտրոնի մի քանի այլ փողոցներ։ Հարկ եղած դեպքում կարող եմ ներկայացնել լուսանկարներ այդ փողոցներում տիրող, ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, «բարդակ» վիճակից։
Հարգանքով՝ Կարեն Քոչարյան