Հայտնի լինելը մասնագիտություն է, երկար աշխատանք ոճիդ և բեմական տեսքիդ վրա, երբ ցանկացած բացթողում կարող է դառնալ քննարկման թեմա: Հիմա այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ ոճաբանի դիմելը, այն էլ հայտնի մարդկանց համար, եթե ոչ պարտադիր, ապա ցանկալի պայման է: Չնայած կան որոշ հայտնիներ, ում անգամ ոճաբանները չեն փրկի:
1. Մագա, «Մագավտո»
Շատերը Մագային ճանաչում են «Մագավտո» հաղորդումից: Այս հաղորդավարուհու զգեստապահարանում գերակշռում են գլխարկներ, կարճ շրջազգեստներ, և այս համադրությանն ավելանում է արևային ակոցը, որը Մագան չի հանում ամբողջ հաղորդման ընթացքում: Նա կարծես այսպես իր համար իմիջ է ստեղծել: Անգամ պետք չէ խոսել նրա ոճի մասին, երբ, օրինակ, հագնում է 1997 թվականի գարուն-ամառ-աշուն-ձմեռ հավաքածուի հագուստները: Մագան երբեմն նաև մոռանում է, որ սա հաղորդում է մեքենաների մասին, այլ ոչ իր ավարտական երեկոն, որին ներկայանում է երեկոյան տոնական զգեստով:
2. Դինա Ակոպովնա
Եվ այսպես, հաջորդ «օսկարն» ամենաանճաշակների շարքում բաժին է ընկնում հաղորդավարուհի Դինա Ակոպովնային, նախ՝ հարց է ծագում, չկա՞ր արդյոք մեկն, ով այս կնոջը կասեր, որ «Ակոպովնա» ներկայանալն արդեն անճաշակություն է: Բացի այդ, երբ կինն արդեն տարիքով է, ճիշտ չէ հագնվել այնպես, ինչպես կհագնվեր, օրինակ, նրա դուստրը, մանավանդ եթե չունես համապատասխան կառուցվածք: Ինչպես ասես, որ նա չփոխեց իր վարսերի գույնը, միևնույն է՝ մնաց նույնը:
3. Թինա Քեյ
Եթե նկատել եք՝ այս պարուհին փայլփլուն շորերի սիրահար է, որոնք միշտ շատ սխալ է համադրում: Նա նաև այդպես էլ շպարվում է՝ մշտապես փայլերի մեջ և ինչքան հնարավոր է շատ: Ինչպես ասում են՝ շատ լինի, քիչ չլինի: Նրա բեմական հագուստները ևս չափազանց փայլփլուն են:
4. Աիդա Սարգսյան
Այս երգչուհուն տալիս ենք չորրորդ հորիզոնականը, քանի որ ինչքան նրան հիշում ենք՝ միշտ հագնվում է ոչ բեմական: Աիդայի դեպքում հաճախ թվում է, որ ավարտական երեկոյի շորերն է հանել դարակից: Երգչուհին առօրյա կյանքում էլ չունի հագնվելու ոճ, դրանք նույն հայտնի ծիծակ կոշիկներն են, գոտկատեղից վերև տաբատն է՝ հաստ, մեծ և ոչինչ չասող գոտիով: Աիդան միշտ իր հագուստներին համապատասխան սանրվածք է անում՝ որքան շատ քարեր լինեն սանրվածքի մեջ, այնքան հաջողված է սանրվածքը, հա, ի դեպ, նա գրեթե միշտ անում է նույն սանրվածքը՝ գլխին պարտադիր կոս, երբեմն հյուսք և խառը ֆեն:
5. Նանա
Երգչուհի Նանային անվանում են ռաբիսի թագուհի, սա ոչ միայն ռաբիս երգեր կատարելու համար է, այլև իր ոճի: Նանան բազմաթիվ անգամներ է քննադատվել թե՛ իր շպարի և թե՛ ոճի համար, բայց շարունակում է մնալ անդրդրվելի: Նա հաճախ է հագնում այնպիսի հագուստներ, որոնց մեջ չափազանց տգեղ է երևում նրա կազմվածքը:
6. Եվա Ռիվաս
Վեցերորդ հորիզոնականը բաժին է հասնում բարձրահասակ Եվա Ռիվասին, ով հերիք չէ՝ ունի երկու մետր հասակ, մի հատ էլ հագնում է բարձրակրունկ կոշիկներ, ինչը նրան կոպտացնում և տգեղացնում է: Եթե նա Դոնի Ռոստովից է, դա դեռ չի նշանակում, որ լավ ճաշակ ունի։ Եվան ունի խոշոր դիմագծեր և բարեմասնություններ, բայց դրանք ոչ թե պետք է ընդգծել, ինչպես նա է անում, այլ ավելի նրբացնել: Հենց սա է նրա գլխավոր խնդիրը, երբ նա փորձում է վուլգար երևալ: Եթե նայեք նրա հին լուսանկարները, կտեսնեք, որ նա նախկինում ավելի նուրբ տեսք ուներ, քան հիմա:
7. Աննա Խաչատրյան
Աննա Խաչատրյանն այն երգչուհիներից է, ով բազմաթիվ անգամներ արդեն հայտնվել է նմանատիպ ցուցակների տարբեր հորիզոնականում, բայց ամեն ինչ ապարդյուն է. նա չի ցանկանում փոխել իր ոճը: Ինչպես ասում են՝ երկու երնեկ մի տեղում չի լինում, սա Աննայի մասին է ասված, նա օժտված է ձայնային լավ տվյալներով, սակայն չունի ոճ և ճաշակ: Նրա բոլոր տեսահոլովակներն էլ չհիշվող և միագույն են: Իր նոր՝ «Բաղմանչի» տեսահոլովակում էլ նա անդավաճան մնաց իր վարդագույն շրթներկին և սև երկար մազերին:
8. Սոնա Շահգելդյան
Այս երգչուհուն Աստված տվել է ձայն, տաղանդ, բայց չի տվել ճաշակ, այսինքն՝ ինչպես ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում: Չունենալով գեղեցիկ կառուցվածք՝ Սոնան միշտ հագնում է այնպիսի հագուստներ, որոնք կարծես տատիկիս զգեստապահարանից հանված լինեն: Ոճաբաններն ասում են՝ պետք է թերությունները ծածկել, իսկ առավելություններն ընդգծել, Սոնան երևի մոռացել է այս կետի մասին և հագնում է այն, ինչ այդ պահին ձեռքի տակ է ընկնում: Եթե անգամ հայտնի ոճաբաններն աշխատեն Սոնայի հետ, ապա նրա դեպքում անհույս է, քանի որ, բացի ոճից, գեղեցիկ պիտի լինի նաև մարդու կեցվածքը:
9. Օլգա Այվազյան
Այս երգչուհին արդեն երկար ժամանակ է՝ դուրս չի գալիս բարբիի կերպարից՝ փայլփլուն կոշիկներ, թագ գլխին, շիկահեր մազեր, վարդագույն շրթներկ: Նա կարծես մոռացել է, որ աշխարհում կան այլ ոճի հագուստներ: Օլգային էլ չէր խանգարի աշխատել ոճաբանի հետ, գուցե ինչ-որ բան փոխվեր:
10. Սյուզի Մելիքյան
Այս երգչուհին էլ գլամուրի, ինչպես նաև «ծիգռովկա» շորերի սիրահար է: Իր առաջին տեսահոլովակում նա իրեն բարբի տիկնիկ էր զգում, մյուս տեսահոլովակներում սկսեց պարել թիթիզ պարեր: Նա անգամ իր անվան հարցում չի կողմնորոշվում՝ ի վերջո Սյուզի՞, թե՞ Սուզի (խոսքը վերաբերում է նրա ֆեյսբուքյան էջին):