Միակ ու անփոփոխ հանգամանքը, որ տարիներ ի վեր ուղեկցում է ԱՎԾ-ի հայտարարած թվերին՝ այս կամ այն ոլորտին վերաբերվող, դա նույն թվերի հանդեպ բացարձակ անվստահությունն է թե անկախ մասնագետների, թե ազգաբնակչության շրջանում:
Վիճ. ծառայության ցուցանիշների համաձայն` առաջին կիսամյակում առավելապես կրճատվել է ներմուծումը` 27,2%-ով և կազմել է 1,4 մլրդ դոլար, իսկ արտահանումն ընդհանուր առմամբ կրճատվել է 1,3%-ով` կազմելով 694,4 մլն դոլար:
Մյուս կողմից ԿԲ–ի տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով հանրապետություն է փոխանցվել շուրջ 537.1 մլն դոլար։ Ցուցանիշը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 30.5%–ով։ Այս թվերի պարզ նշմարվող ֆոնին ավելի «բնորոշ» երանգ է հաղորդում այն, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում արձանագրվել է, որ առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը կազմել է շուրջ 4 տոկոս, և հատուկ ընդգծվել է, որ արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պայմաններում հատկապես կարևոր է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը:
Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր է խաղացել այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետը դեռևս ամիսներ առաջ նույն «տխուր» իրավիճակի պայմաններում նախատեսել էր տնտեսական աճ, իսկ ԱՎԾ-ն, համաձայն իր վաղեմի հնարքներին ապավինելու արհեստավարժությանը, չնչին տարբերությամբ «նկարել» է թվեր՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն, իսկ գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճի հետ կապված ուղղակի կարող ենք արդեն ի լուր աշխարհի հայտարարել, որ մեր հայկական ծիրանն իրոք «բուժիչ» է բոլոր առումներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/870036583087538
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել