Mediamonitor.am-ը գրում է.
Համարյա ամեն ոք գիտի Դուբայի և իր հարստությունների մասին: Քաղաքը մաս է կազմում Արաբական միացյալ էմիրությունների և անցյալ դարում տևական ժամանակ համարվում էր նավթ բառի հոմանիշը: Մարդկանց մեծամասնության կարծիքով Դուբայը հարստացել է Պարսից ծոցի նավթի հաշվին մինչդեռ էմիրության 100 միլիարդ կազմող տարեկան եկամուտների մեծամասնության հիմքում ընկած են այնպիսի ոլորտներ ինչպես անշարժ գույքն է, ավիաուղիները կամ նավահանգիստներն են: Նավթին բաժին է ընկնում եկամտի ընդամենը 7 տոկոսը իսկ մնացյալ մասը գալիս է արդյունաբերության և անշարժ գույքի մեջ արվող լրջագույն ներդրումներից:
Էմիրության դինամիկ զարգացման հիմնական պատճառերից է հանդիսանում Դուբայի ղեկավարների կողմից կիրառված արևմտյան կառավարման մեթոդները: Դեռևս 1980 թվականներից պարզ էր, որ եթե երկիրը հույսը դնի միայն նավթից ստացվող եկամուտների վրա ապա մրցակցային աշխարհում կկորցնի իր նշանակալի դիրքը: Այդ ընթացքում արդեն հիմքեր են ստեղծվում անշարժ գույքի ոլորտում ապագա ներդրումների իրականացման համար, ոլորտ որն այժմ կազմում է արաբական երկրի տնտեսության առանցքը: 2000 ականներին արդեն ներդրումների հիմնական մասը ուղվում էր այս ոլորտ, որն էլ իր հերթին դրական խթան հանդիսացավ տնտեսության այլ ճյուղերի համար՝ ի վերջո բերելով տնտեսական բումի:
2000 թվին բացվեց նաև Դուբայի Ինտերնետ քաղաքը: Այս ծրագրով Դուբայը ներգրավեց մեծ թվով համաշխարհային խաղացողներ տարբեր ոլորտներից, որով ընդհանուր առմամբ նպաստեց եկրի տնտեսության աշխուժացմանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հարկերից ամբողջությամբ ազատվում էր, համարձակ քայլ, որն իր հերթին ապահովեց մեծ թվով ներդրումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ