oo

1. Խառը սանրվածքներ

Լաքապատված մազերով կինը մտնում է սենյակ: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այդ կինը միջոցառման ժամանակ կգրավի՞ տղամարդկանց ուշադրությունը: Անխոս, կգրավի, բայց կասկածում եմ, որ ցանկացած իրեն հարգող տղամարդ կցանկանա, որ իր կողքին նստի նման հավ, ով գլխի վրա բույն կլինի: Եվ այն միակ պատճառը, որի համար նա կցանկանա նստել կնոջ կողքին, հետաքրքրությունն է: Կանայք գրավում են տղամարդկանց ուշադրությունը երկար, թափված մազերով:

2. Դիմակներ

Բոլոր հնարավոր տոնային քսուկները մեյքափի հիմքն են, որոնք օգնում են անցանկալի կարմրածությունը թաքցնել: Պետք է հիշեք, որ պետք է բարակ շերտով քսուկ քսել մաշկի վրա: Եթե ճիշտ օգտագործեք քսուկը, ոչ ոք գլխի չի ընկնի, որ որևէ տոնային քսուկ եք օգտագործել:

3. Դնովի թարթիչների էֆեկտ

Դուք հավանաբար ուշադրություն դարձրել եք այն կանանց վրա, ովքեր չափազանց շատ տուշ են օգտագործում, և թարթիչները կպչում են իրար: Կանայք ուշադրություն չեն դարձնում այն բանի վրա, որ ծիծաղելի տեսք ունեն: Նրանք վստահ են, որ նրանց թարթիչները թռչունի թևերի տեսք ունեն և շատ կանացի են: Տղամարդիկ սիրում են արտահայտիչ աչքեր, այլ ոչ աչքերի տակի սև հետքեր:

4. Չափազանց շատ փայլ

Եթե Դուք պրոֆեսիոնալ դիմահարդար չեք, ուրեմն ավելի լավ է խուսափեք շատ գույներից, օգտագործեք նուրբ գույներ, որովհետև դրանք շատ բնական տեսք են հաղորդում:

5. Դեղին ատամներ և տհաճ հոտ բերանից

Դեղին ատամները և բերանի տհաճ հոտը երկու սեռերի համար էլ սարսափելի են: Բայց կանանց համար սա կրկնակի սարսափելի է, քանզի տղամարդիկ չեն հավանի իրենց: Եթե Դուք նման խնդիրներ ունեք, ուրեմն ուշադրություն դարձրեք հիգիենային: Օգտագործեք հատուկ նյութեր, որոնք կվերացնեն հոտը: 

6. Մարմնի մաքրություն

Եթե Ձեր եղունգները վատ վիճակում են, ոտքերը և թևատակերը՝ մազոտ, ապա մոռացեք սպիտակ ձիու մասին Ձեր հեքիաթները: Եթե Դուք չեք հետևում հիգիենայի կանոններին, անգամ ամենագեղեցիկ հագուստը Ձեզ չի գեղեցկացնի:

7. Չոր կամ յուղոտ մաշկ

Տղամարդիկ նկատում են դա, և դա նրանց դուր չի գալիս այնպես, ինչպես ճաքած շուրթերը:

8. Մարդկանց դիմաց տեսքը լավացնելը

Տղամարդիկ հետաքրքրված չեն կանացի հարցերով: Ձեր մեյքափն արեք տանը և ոչ մի ուրիշ տեղ: Ծիծաղելի և զարմանալի տեսք ունեն այն կանայք, ովքեր դիմահարդարվում են՝ խանութի ապակուն նայելով:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել