Սկսվեց այսպես` մի սեղանը` բան չկա. Չթողնեն, կդնես գոգդ, կտանես մի կողմ։
Հետո գնաց «զարգացումը»` մի-երկու ձող, որ անձրև գլխին չկաթի... հետո` կողքերից մի-երկու կտոր, որ քամի չփչի։
Հետո, երբ աչքերը դրանց սովորեցին, «տեղավորվեցին». կտորը թիթեղ, պատ...
Ու հացը դարձավ շահ։
Որտեղ շահ, այնտեղ` ...
Հիմա` այնքան թանկանոց օրինախախտումներ են անում, որ հետո պիտի բանակցել. Ինչու եք տեղեր տվել կրպակներին, որ հիմա բանակցում եք, կամ էլ, թե` բյուջեում գումար չունենք, որ փոխհատուցենք։
Անողը թող փոխհատուցի։
Թեկուզ` քրեորեն։
Հազար ասացի` դրեք, Երևանի մասին օրենք հանեք. Փակեք քաղաքը, հասկացեք, թե ինչ է պետք քաղաքին հիմա... Թե չէ` քաղաքապետ Տարնը Մարգարյանը` ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ենք համաչափ զարգանալ։
Դե ուրեմն` վերջ, էլ ոչ մի սպասելիք։ Ասացին` կանեն։ Ք.. իմաստով։
..Բանակցում են ՃՃ
Չեք բանակցում, է՞՞՞ Մի կողմից մութուցուրտն եք աչք մտցնում ու առաջիկա նախընտրական հոխորտանքներում գոռգռալու եք, մյուս կողմից` գովազդում եք։ Ըհը։
Ով նայում է այդ կրպակներին, հիշում է լտպ-ին։ Նայում է ասածներիդ, նայում է արածներիդ ու ասում է` ու ինչ տարբերություն ՞՞՞
Ասենք` կա։ Մի ժամանակ իշխանություններն էին հետևում /դե` երևի ԼՏՊ-ից առաջ, չգիտեմ/, որ պատերը առաջ չտան, ավել բան չսարքեն, ... Հիմա` հասարակությունն է հետևում, թե կառավարությունը էլ ինչն է քաքմեջ անելու ու տեղը կրպակ դնելու։
Մեկ է ինչ չափսի կրպակ։
Դրանք բոլորը գաղափարային են։
Չարչիության։