Ավտորիտար բառը ծագում է լատիներեն իշխանություն, ազդեցություն, նաև՝ նախաձեռնող, հիմնադիր, հեղինակ բառերից: Ավտորիտար ռեժիմր բնութագրվում է նրանով, որ ամբողջ իշխանությունը գտնվում է մեկ հոգու (միապետի, դիկտատորի) կամ կառավարող խմբի ձեռքում: Ավտորիտարիզմի բնորոշ գծերն են՝ իշխանության բարձր կենտրոնացվածություն, հասարակական կյանքի շատ կողմերի պետականացում, ղեկավարման վարչահրամայական մեթոդ, անմռունչ կերպով ենթարկում իշխանությանը, ժողովրդի օտարում իշխանություններից, իրական քաղաքական ընդդիմություն թույլ չտալ, մամուլի ազատության սահմանափակում: Չկա իշխանության իրական տարանջատում օրենսդիր, գործադիր, դատական թեերի, չնայած ձեականորեն այդ բոլոր մարմինները գոյություն ունեն: Սահմանադրությունը դեկլարատիվ բնույթ ունի (այսինքն՝ կա, բայց իրականում չի գործում): Ընտրությունները ցուցադրական - ձևական բնույթ ունեն, ընտրության արդյունքը կանխորոշված է, այն չի կարող ազդել քաղաքական ռեժիմի բնույթի վրա: Ի տարբերություն ամբողջատիրության, ավտորիտարիզմի ժամանակ չկա
ամբողջական վերահսկողություն հասարակական կազմակերպությունների նկատմամբ: Գաղափարախոսական բնագավառում թույլատրվում է որոշ այլախոհություն, եթե այն չի վնասում համակարգին: Բռնությունների ենթարկվում են միայն ռեժիմի ակտիվ հակառակորդները: Անձնական կյանքում կան որոշ սահմանափակ ազատություններ ու իրավունքներ:
Ժողովրդավարական ռեժիմր սովորաբար հակադրվում է ամբողջատիրականին, ավտորիտարին և այլ բռնի ռեժիմներին: Այդ բառն ինքը հունարեն ձևով՝ դեմոկրատիա, ժողովրդի համար դարձել է գրավիչ, ուստի հաճախ այն կապակցում են այլ բառերի հետ՝ սոցիալ-դեմոկրատական, քրիստոնեա-դեմոկրատական, լիբերալ-դեմոկրատական: Դրա նպատակն այն է, որ այս կամ այն սոցիալական շարժումը երևա ավելի հրապուրիչ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/869392809818582?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել