Ինչպես սպիտակեցնել ատամները 3 րոպեում

Inchuzem.am-ը գրում է.

Գեղեցիկ ժպիտի կարևորագույն մասը գեղեցիկ սպիտակ ատամներն են: InchUzem.am-ն առաջարկում է ատամներն արագ սպիտակեցնելու միջոց, որը Ձեր ժպիտն էլ ավելի գրավիչ կդարձնի:

Ձեզ պետք կգա՝

Կիտրոն, սննդի սոդա և չոր բաժակ:

Քայլեր՝

1. Կիսեք կիտրոնը

2. Բաժակի մեջ լցրեք մեկ թեյի գդալ սոդա և այն հավասարեցրեք բաժակի տակի ողջ մակերեսով:

3. Բաժակի մեջ քամեք կիտրոնը:

4. Խառնեք այս զանգվածը մինչև ստանաք համասեռ զանգված:

5. Ստացված զանգվածով մաքրեք ատամները 2-3 րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել