Պատմական գիտությունների թեկնածու |
Ներկայացնում եմ քննարկման նյութ դարձած հատվածը պրոֆեսոր Է. Մինասյանի խմբագրությամբ՝ «Սերժ Սարգսյանը (52, 82 %) ձայնով, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացավ (21, 51%) ձայն: Ընտրությունները դիտարկող մի շարք երկրների ներկայացուցիչներ արձանագրել էին առանձին, ոչ էական խախտումներ ու թերություններ։ ԵԽԽՎ 1609 բանաձևում արձանագրվել էր, որ չնայած դրան՝ ընտրությունները հիմնականում անցկացվել են «Եվրոպայի խորհրդի չափանիշների համաձայն: Օրինապես նախագահ ընտրված, բայց դեռ երդում չտված, դեռ պաշտոնի չանցած Ս. Սարգսյանի շուրջ նախագահի մի քանի թեկնածուների և նրանց կողմնակիցների համախմբումն ու համագործակցությունը Լ. Տեր-Պետրոսյանի թիմում ընդունվեց զայրույթով ու թշնամանքով»։
Հարգելի քննադատողներ, մի՞թե սա պատմական ճշմարտություն չէ:
Մի՞թե մեր երկրում չէր տիրում անհանդուրժողականության մթնոլորտ:
Մի՞թե ընդդիմությունը կոչ չէր անում զանգվածային անկարգությունների:
Եթե ունեք փաստարկված հակափաստարկներ, խնդրում եմ ներկայացնել, իսկ եթե ոչ, մի մտեք մի ոլորտ, որի մասին տեղեկություններ չունեք: