www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի անգամ Արքան եկավ իր այգի և տեսավ, որ իր բոլոր ծառերը, թփերի և ծաղիկները մահանում են:
Կաղնին բացատրեց, որ մահանում է, որովհետև չի կարող Սոճու պես բայավ ու սլացիկ լինել:
Արքան Սոճուն տեսավ տապալված՝ նա կքվել էր այն մտքերի ծանրության տակ, որ չի կարող Խաղողի պես բերք տալ: Իսկ Խաղողի թուփը մահացել էր, որովհետև չէր կարողանում ծաղկել Վարդի պես:
Վարդը հոնգուր-հոնգուր լաց էր լինում, որովհետև Կաղնու պես ուժեղ և հզոր չէր:
Այնժամ Արքան գտավ մի բույս՝ Ֆրեզիային, ով ծաղկում էր և անչափ գեղեցիկ էր:
Արքան հարցրեց.
- Իսկ դո՞ւ: Դու աճում ես այս թոռոմած և մռայլ այգու մեջ, սակայն շատ առողջ և գեղեցիկ տեսք ունես:
Գեղեցկուհին պատասխանեց.
- Ես չգիտեմ: Միգուցե ես միշտ ենթադրել եմ, որ տնկելով ինձ՝ դու հենց Ֆրեզիա էիր ուզում ունենալ քո այգում: Եթե Դու ուզենայիր այգումդ ունենալ ևս մեկ Կաղնի կամ Վարդ, ապա կտնկեիր Կաղնի կամ Վարդ: Այդ ժամանակ էլ ես ինձ ասացի՝ ես կփորձեմ լինել Ֆրեզիա այնքան լավ, որքան կկարողանամ:
Ջովաննի Բելլինի «Չորս Այլաբանություններ: Խելամտություն (Ունայնություն ունայնությանց)», 1490