Հույզերը մի կողմ դնենք ու մի քիչ քաղաքագիտորեն նայենք այս ամենին։ Ես բազմիցս ասել եմ, որ ընդդիմությունն այս կամ այն հարթակից իշխանությանը հայհոյողը չէ, ու շարունակում եմ այդ կարծիքին մնալ։ Հիմա այս հանդիպումների շարքը ես ընկալում եմ հայ քաղաքականության մեջ մի նոր փուլի սկիզբ, երբ ընդդիմությունը կամ այս և այն կուսակցությունը ոչ թե հարթակից է բղավում ու ոչինչ չի փոխում, այլ քննարկում են ու իրենց թեզիսներն են առաջ քաշում, կոպիտ ասած՝ իրենք իրենց լուման են ունենում որոշումների կայացման մեջ։

Այս մեթոդը գործում է առաջադեմ աշխարհում։ Ընդդիմությունը, որը մեզ մոտ չկա ու կարող է նման քայլերով ձևավորվել, պետության կառավարման կարևորագույն մարմիններից մեկն է։

ՀԱԿ-ն ու Ժառանգությունը, եթե այսօր գործընթացին չեն մասնակցում դա մի բան է նշանակում՝ նրանք վախենում են իրենց վրա որևէ պատասխանատվություն վերցնել, իսկ ում են պետք այն ուժերը պետության ներսում, որոնք միշտ խուսափում են պատասխանատվությունից ու մեղավորներ են փնտրում՝ չգիտակցելով, որ իրենց բռնած դիրքի պատճառով ամենամեծ մեղավորը հենց իրենք են դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել